Ավետիք Իսահակյան

Եղնիկը

Անտառի և աշնան պատմությունը – Խաչիկ Ադամյան

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:    «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:    Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:    Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…    Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:    Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…    Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…    Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:    Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:    Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:    Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր։Ոսկեգեղմ-Ոսկեգույն տերևներ ունեցող,խարտյաշ-շեյկ,ուշագրավ-աչքի ընկնող,խորասույզ-ջրի մեջ սուզված,վերջալույս-հորիզոնի մայրամուտային վառ լուսավորությունը,ծլկվել-սուսիկ-փուսիկ փախչել,շառաչ-աղմկալից ձայն,խավար-բացարձակ մթություն։
  2. Եղնիկին նկարագրիր։խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ։
  3. Դուրս գրիր եղնիկի հոգեվիճակն արտահայտող նախադասությունը։
  4. Դուրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը։
  5. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը։

Թագավորն ու ջուլհակը

Թագավորն ու ջուլհակը - YouTube

Ինձ դուր եկավ այս հեքիաթը, որովհետև այնտեղ նկարագրված է մարդու խելքը։ Կարևոր չէ,

թե մարդը ինչ պաշտոն ունի։ Խելացի մարդը ամեն տեղ խելացի է։ Մենք միշտ մեր կողքին

պետք է ունենանք խելացի ընկերներ։

Հետաքրքիր նյութեր մայրցամաքների մասին

ԱՖՐԻԿԱ

%d1%81%d0%ba%d0%b0%d1%87%d0%b0%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b5-%d1%84%d0%b0%d0%b9%d0%bb%d1%8b

Մեծությամբ 2-րդ աշխարհամասն է:  Նրա ազգաբնակչությունը կազմում են հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթներով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան, և ամենաերկար գետը՝ Նեղոսը:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը: Հասարակածային խոնավ անտառներում’ ջունգլիներում հազարավոր կենդանիներ ու թռչուններ կան: Գետերում ու լճերում պատսպարված են կոկորդիլոսներն ու գետաձիերը:

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:

Զարմանալի փաստեր

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է:

Այստեղ է գտնվել աշխարհի ամենամեծ ադամանդը:

Նեղոսյան կոկորդիլոսն աշխարհում ամենամեծն է:

Աշխարհի ամենամեծ գորտը Կամերունում է: Այն կարող է հասնել մինչև տնային կատվի չափերի և կոչվում է գողիաթ:

ԱՎՍՏՐԱԼԻԱ

Australia-climate-map_MJC01(hy)

Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Զարմանալի փաստեր

Ամբողջ տարածքը պատկանում է 1 պետության:

Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է:

Ուլուրուն ամենամեծ մերկ ժայռաբեկորն է:

Պապուա Նոր Գվինեայում ապրում են 700 ցեղեր:Ա

Բնիկներն Ավստրալիա են եկել 40.000 տարի առաջ:

Անտարկտիդա

download

Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:


Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):

Անտարկտիդան մյուս մայրցամաքներից շատ ավելի ուշ է հայտնաբերվել: Մինչև XIX դարի սկիզբը Եվրոպայի ծովագնացները Երկրի հարավային բևեռամերձ շրջանները հետազոտելու բազմաթիվ անհաջող փորձեր էին կատարել:
Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Զարմանալի փաստեր
Ամենացածր ջերմաստիճանը եղել է 89* C:
Կա միայն 2 եղանակ՝ շատ կարճ ամառ և շատ երկար ձմեռ:
Ծածկված է 3կմ հաստությամբ սառույցի շերտով:
Մշտական բնակչություն, պաշտոնական լեզու չկա:

Ծաղիկներ

ԳԻՄՆԱԿԱԼՑԻՈՒՄ

ցանկալի է պահել լուսավոր տարածքում, սակայն արևի ուղիղ ճառագայթներից հեռու վայրում։  բույսը պարարտացնել ամիսը 1 անգամ, կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութով։գարնանը, ակտիվ աճի ժամանակահատվածում։

ԷԽԵՎԵՐԻԱ BLACK PRINCE

Սուկուլենտը, ըստ էության, անապատային բույսեր է, ուստի կա երկու հիմնական բան, որ դուք պետք է իմանաք դրանց մասին։ Դրանք սիրում են չոր օդը և ջերմաստիճանի փոփոխությունները: Որքան կարող եք ստեղծել հարազատ կլիմա սուկուլենտի համար, այնքան ավելի հարմարավետ կզգա բույսը ձեր տան մեջ : Պարարտացնել բույսը ամիսը 1 անգամ՝ կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութով։

ՍՈՒԿՈՒԼԵՆՏ MIX

Սուկուլենտը, ըստ էության, անապատային բույսեր է, ուստի կա երկու հիմնական բան, որ դուք պետք է իմանաք դրանց մասին. Դրանք սիրում են չոր օդը և ջերմաստիճանի փոփոխությունները: Որքան նման եք ստեղծել հարազատ կլիմա սուկուլենտի համար, այնքան ավելի հարմարավետ կզգա բույսը ձեր տան մեջ :

ՍԱՆՍԵՎԵՐԻԱ CYLI

Սանսիվերիան չի մահանում ցածր լույսի պայմաններում, բայց չպետք է անընդհատ պահել այն սենյակի մութ մասում: Որպեսզի բույսը լինի գեղեցիկ, առողջ և պայծառ տերևներով, նրան պետք է շատ լույս, ներառյալ արևային: Միայն այն դեպքում, եթե բույսը տեղադրված է հարավային պատուհանի վրա, ամռան շոգ օրերին անհրաժեշտ կլինի ստվեր:

ԷԽԵՎԵՐԻԱ GEMENGD

Սուկուլենտը, ըստ էության, անապատային բույսեր է, ուստի կա երկու հիմնական բան, որ դուք պետք է իմանաք դրանց մասին։ Դրանք սիրում են չոր օդը և ջերմաստիճանի փոփոխությունները: Որքան կարող եք ստեղծել հարազատ կլիմա սուկուլենտի համար, այնքան ավելի հարմարավետ կզգա բույսը ձեր տան մեջ : Պարարտացնել բույսը ամիսը 1 անգամ՝ կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութով։

մաթեմատիկա

Վարժ 197

ա]8+56+12=8+12=20+56=76

240+60+248=240+60=300+248=548

247+950+50=950+50=1000+247=1247

98+998+9998+2+2+2=100+ 1000+10 000= 11100

7+8+9+10+11+12+13=7+13=20+20+20+10=70

Վարժ 200

ա]A-ից-D

65կմ 200մ + 30կմ 800մ=96կմ

B-ից-E

72կմ 400մ + 80կմ 600մ=153կմ

A-ից-E

65կմ 200մ + 80կմ 600մ=145կմ 800մ

Վարժ 204

բ]Ինքնաթիռն ունի 3սրահ նախ․-440ուղ․

2 րդ նստ․-30-ավել առաջինից

3 րդ նստ․- 8-ավել առաջին սրահից

յուր․ սրահում կա ? նստատեղ

լուծում

440- 38=402

402: 3=134

134+30=164

134+8=142

142+164=305

440-306=134

Պատ՝ առաջինը 134

երկրորդը 164

երրորդը 142

Վարժ 213

ա]5 ժ=18000վրկ

8 օր=11520ր

7ժ 18ր=29880վրկ

5օր 18ժ 18ր=8298ր

Задание 1. Всё расставь по местам, найдите начало и конец.

Жил на светемаленький горячий Огонёк
Фея превратилаего в мальчика.
Ребята веселосмеялись.
Он крепкодружил с ребятами
Однажды Огонёкбыл один на берегу реки.

Задание 2.

Собери пословицы и запиши

Ласковое слово горы свернёт.
Злое слово, хуже стрелы ранит.
С добрым словом и чёрствый хлеб вкусен.
Доброе слово человеку,что дождь в засуху.
Где мир да любовь,там все друзья.

Задание 3.

Образуйте множественное число

мама, сад, шкаф, книга, стол, студент, журнал, рыба, подъезд, фильм, лифт, комната, диван, кабинет, класс, университет, ресторан, ручка, карандаш,  стадион, нота, ваза, рука, игра, театр.

мамы, сады, шкафы, книги, столы, студенты, журналы, рыбы, подъезды, фильмы, лифты, комнаты, диваны, кабинеты, классы, университеты, рестораны, ручки, карандаши,  стадионы, ноты, вазы, руки, игры, театри.

Առասպել Դավթի քարի մասին

davit

Առասպել Դավթի քարի մասին

Սասունցի Դավիթը հայկական ժողովրդական էպոսի գլխավոր հերոսն է: Նա աչքի էր ընկնում առասպելական ուժով, որը ժառանգել էր հորից՝ Մեծ Մհերից, իսկ նրա հայրը՝ իր հորից՝ Սանասարից, որը գերբնական ծագում ուներ. ծնվել էր Կաթնաղբյուրի ջրից: Նրա մայրը՝ Ծովինարը ծարավ էր զգացել և Կաթնաղբյուրի ջրից մի բուռ լիքը ու մի կիսատ բուռ խմել էր և հղիացել: Լիքը բռից ծնվել էր Սանասարը, որն ավելի ուժեղ էր, իսկ կիսատ բռից՝ Բաղդասարը: Հորեղբայրը մանուկ ժամանակ Դավթին հոտաղ էր դարձրել: Երբ առավոտյան աղջամուղջը տարրալուծվում էր, և սկսում էին տարորոշվել սարերի կատարները, նա հոտը քշում էր դեպի ուղղաձիգ լեռների կանաչապատ լանջերը: Նստում էր քարին, նայում էր չորս կողմն ու հիանում փթթուն, բերրի ծառաստաններով: Ձեռքն էր առնում հովվական սրինգն ու ողջ օրը նվագում: Մի անդորր ու խաղաղ օր հանկարծ մի հողմ սկսվեց: Մրրկաբաշ քամին արմատախիլ արեց ժայռին աճած կաղնին: Ժայռաբարձունքին ցցված քարը ծառի հետ միաժամանակ պոկվեց ու սկսեց գահավիժել ցած: Ներքևում կանայք ու երեխաներն էին՝ ով աշխատում էր, իսկ ով խաղում: Դավիթը իսկույն վազեց դեպի ստորոտը, կանգնեց քարին ընդդիմակաց և հուժկու բազուկներով կասեցրեց ապառաժի ընթացքը: Լեռան ստորոտին ընկած ժայռաբեկորն այդ օրվանից կոչվեց «Դավթի քարը»: