ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Վիլյամ Սարոյան

 

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին: Գրադարանավարուհին    լավն  էր,  բայց  մի քիչ  չար,  նա  շատ  հետաքրքրասեր էր։
  2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:Գրքերը  նրա  համար  են, որպեսզի մենք  դրանք կարդանք,  որպեսզի  գիտելիքներ  ձեռք  բերենք։
  3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր: Եթե կարդանք մենք  խելացի  կխոսենք և կարդալով  մեր  ուղեղը  կզարգանա։
  4. Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:Վինի Թուխը,  Չիպոլինոյի  արկածները,  Հ.Թումանյանի  հեքիաթները։
  5. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:

Ո՞ր երեք գրքերը կառաջարկես,

Չիպոլինոյի արկածները, Վինի Թուխը, Փոքրիկ իշխանը , որը նոր եմ պատրաստվում կարդալ։

 

ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՈՉ ՄԻ ՍՈՒՐ ԲԱՆ ՉԿԱ

 

Опубликовано  by melkonyananahit

Ջանի Ռոդարի
Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ  մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված  հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

Հարցեր և առաջադրանքներ։

  • Տեքստից դու՛րս բեր անծանոթ բառերը և բացատրությունը գրիր օնլայն բառարանի միջոցով։Պարեկ- փոքրիկ զինված ջոկատ
  •  գրչածայր-մետաղյա փոքրիկ սրածայր գոգավոր թիթեղիկ՝ թանաքով գրելու համար
  • Դու՛րս գրիր կարմիրով նշած բառերը և կազմիր դրանց հոգնակին։
  • երկիր-երկրներ
  • բան-բաներ
  • պուրակ -պուրակներ
  • բաճկոն-բաճկոններ
  •  վարդ- վարդեր
  • մատ-մատեր
  • քաղաք-քաղաքներ
  • անդորրագիր-անդորրագրեր
  •  տուգանք- տուգանքներ
  •  ապտակ- ապտակներ
  • Տեքստից դուրս բեր ի՞նչ հարցին պատասխանող 7 բառ, դրանց ավելացրու հատկանիշ(ինչպիսի՞) ցույց տվող բառ և կազմիր նախադասություն, օրինակ՝

վարդ-կարմիր վարդ

 

Կարմիր վարդերի փունջն իսկական անակնկալ էր։

Պուրակ- գեղեցիկ պուրակ

Գեղեցիկ պուրակի ջուրը թռվռում էր

Թուր-սուր թուր

Սուր թուրը տանջվում էր։

Մեխ-ամուր մեխ

Ամուր մեխը հանգստանում էր։

սոսինձ-կպչուն սոսինձ

կպչուն սոսինձը սոսնձում էր

բանտ-մեծ բանտ

մեծ բանտը բացվում է

պատասխան-հետաքրքիր պատասխան

Գոհարիկը տվեց ճիշտ պատասխան։

 

Ի՞նչ կլիներ, եթե մեր երկրում էլ բոլոր սուր բաները վերանային։Մենք չէիք կարողանալ կառուցել,
Ինչպիսինն էր պարեկը։Պարեկը սիրում էր բացատրեկ ընկերասեր։
Ինչու՞ Ջովանին զարմացավ։Նա չգիտեր որ այդպիսի աշխար կար։
Գրի՛ր փոքրիկ նամակ Ջավանիին։

Ողջո՛ւյն Ջավանինո։ Ես Գոհարն եմ։ Արի ընկերանանք և մի օր միասին գնանք այդ հրաշք երկիր հյուր։ Ես էլ եմ ուզում տեսնել, թե ինչպես են մարդիկ այնտեղ ապրում ։