Месяц: Январь 2020
<>
Դդումը դեռ շատ փոքրիկ էր ու չարաճճի։ Նա ամբողջ օրը վազվզում էր, և չէր լսում հայրիկին և մայրիկին։ Մի անգամ էլ նա գնաց առաջին դասարան։ Դպրոցում դդումն իրեն շատ լավ էր զգում , բայց չէր հասկանում , որ պետք է դասերը սովորի։ Շուտով ընկերները սկսեցին դդումի հետ ընկերություն չանել, և ծույլ ու չարաճճի դդումը մնաց մենակ։ Այդ ժամանակ դդումը հասկացավ,որ ընկերներին հետ բերելու համար պետք է խելոքանա և դասերին պատրաստ լինի։ Այդպես դդումը դարձավ խելոք ու խելացի ։

։
Խնդիրներ դդմի մասին
Խնդիր. 1
Արան գնեց դդում, որը կշռում էր 4 կգ. : 1 կգ . արժեքն 200դր։ Ինչքա՞ն վճարեց Արան 2 կգ դդումի համար։
Խնդիր. 2
Կար 2 արկղ դդում։ Առաջինը կշռում էր 25 Կգ, իսկ երկրորդը 30 կգ։ Յուրաքանչյուր արկղից վաճառվեց 10֊ ական կգ դդում։ .Որքա՞ն դդում մնաց յուրաքանչյուր արկղում։ .Որքա՞ն դդում կար երկու արկղում միասին։

Երկու դպրոց՝ ցանկապատով և անցանկապատ

ՋԱՆԻ ՌՈԴԱՐԻ «ԿԱՊՈՒՅՏ ԼՈՒՍԱՑՈՒՅՑԸ»
Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի: Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
Առաջադրանքներ՝
1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
2.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։
Կանաչը ցույց է տալիս ճանապարհը։ Դեղինը ցույց է տալիս սպասել։ Կարմիրը ցույց է տալիս ճանապար չկա։
3. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը:
«Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
4.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
ձկնորս, կեսօր, սարդոստայն, անօգուտ, ականջօղ, տարօրինակ, վատորակ, չօգտագործել:
5. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար
Մարդիկ չէին իմանա, թե երբ պետք է անցումը անցնել։