Դդումը դեռ շատ փոքրիկ էր ու չարաճճի։ Նա ամբողջ օրը վազվզում էր, և չէր լսում հայրիկին և մայրիկին։ Մի անգամ էլ նա գնաց առաջին դասարան։ Դպրոցում դդումն իրեն շատ լավ էր զգում , բայց չէր հասկանում , որ պետք է դասերը սովորի։ Շուտով ընկերները սկսեցին դդումի հետ ընկերություն չանել, և ծույլ ու չարաճճի դդումը մնաց մենակ։ Այդ ժամանակ դդումը հասկացավ,որ ընկերներին հետ բերելու համար պետք է խելոքանա և դասերին պատրաստ լինի։ Այդպես դդումը դարձավ խելոք ու խելացի ։

։