ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ- ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

  • Դուրս բերել անծանոթ բառերը, օնլայն բառարանի միջոցով գտնել բացատրությունը։ Լացակումած- -արցունքոտ, արտասվախառն, Թումբ-փոքր հողաբլուր, ճեղք-անցք
  • Բանաստեղծության մեջ ի՞նչ է անում ձնծաղիկը, ո՞րտեղ ։Ձնծաղիկն է ծիծաղում
  • Լացակումած մի թմբից
  • Նկարագրի՛ր, ինչպիսինն է՞ բանստեղծության մեջ եղած դաղձը։Կարմիր գլխիկն է հանում
  • Դաղձը խոնավ իր ճմբից:
  • Ի՞նչ են անում առունեը։առուները բոլոր
  • Ձայն են տալիս իրարու:
  • Երբևէ տեսե՞լ ես եղինջ, փորձիր նկարագրել։ Ոչ չեմ տեսել,բայց մայրիկիս կխնդրեմ ինձ ցույց տա։

Оставьте комментарий