ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ. «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՃԸ»

  • Հորինի՛ր հեքիաթի շարունակություն մի քանի տարբերակով

ա)Ինչ կլիներ, եթե տերը ասեր որ ամենաշատը սիրում է կովին,

բ) հեքիաթին ավելացրու ևս մեկ հերոս;

գ)պատկերացրու վեճի պահին նրանց միանում է պոչատ աղվեսը, ի՞նչ կասի աղվեսը, ինչպե՞ս կշարունակվի հեքիաթը։

Ինչ կլիներ, եթե տերը ասեր որ ամենաշատը սիրում է կովին:

Ա)Եթե տերը ամենքից շատ սիրեր կովին՝ կովն իրեն կդներ թագուհու տեղ։ Իսկ նրա ընկերներից շունը չեր պաշտպանի տունը։

Բ)ընկերների շարքին ավելացավ փոքրիկ Դավիթը և ասաց, որ բոլորն էլ պետք է համերաշխ լինեն ու սիրեն իրար , քանի որ նրանցից ամեն մեկն էլ շատ կարևոր գործ է անում։ Չէ որ շունը երեխաների լավագույն ընկերն ու պաշտպանն է։Չէ որ եզը օգնում իր աշխատանքով։ Եվ չէ որ կովիկի շնորհիվ երեխաները կաթնամթերք են ուտում՝ Դավիթը շատ է սիրում կաթիկ ։ Դավիթն ասաց, որ ամեն ինչից առավել ընկերասիրությունն ու բարությունն է։ Եվ բոլորը սկսեցին համերաշխ ապրել։

Գ)Ընկերներին միացավ պոչատ աղվեսը և ասաց, որ ամենքից շատը ինձ է սիրում ձեր տերը որովհետև նա մտածում է որ ես շատ խելացի եմ ձեզանից էլ խելացի։ Եվ ընկերները ավելի ուժեղ են վիճում։ Հենց այդ պահին ներս է մտնում տերը և ասում.

_ Այ դու խորամանկ պոչատ աղվես ինչու՞ ես դու այտքան ստում ։ Չէ որ դու գող ես և ես քեզ ընդհանրապես չեմ սիրում ։ Արագ կորի գնա ։

Աղվեսը հեռանում է, իսկ ընկերները ծիծաղում են նրա ետևից և էլ երբեք չեն վիճում ։

Оставьте комментарий