День: 20 марта 2020
Զատկական աշխատանք

ՄԱՆՈՒՇԱԿ
Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:
_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:
Այ սիրուն մանուշակ ՝
Դու այնքան գեղեցիկ ես,
Դու այնքան անուշիկ ես։
Եղիր միշտ այդպես ՝
Փոքրիկ և նրբիկ։
. Դուրս բերել այն բառերը, որոնք պատասխանում են ի՞նչ, ի՞նչեր (առարկա) և ի՞նչպիսի (հատկանիշ ցույց տվող) հարցերին։
Մանուշակ , հոտավետ ծաղիկ , գեղեցիկ , զարդարուն , շքեղ ,սիրուն , գեղեցիկ, անուշիկ, փոքրիկ , նրբիկ։
Մանուշակի Պատմությունը

Լինում է չի լինում մի Մանուշակ։ Նա շատ փոքրիկ է լինում և մանուշակագույն գլխիկ է ունենում՝ դեղին աչուկներով։ Մանուշակը չի մեծանում ինչպես մյուս ծաղիկները։ Նա շատ բարի է լինում, բայց մտածում է, որ իրեն չեն սիրի իր հասակի պատճառով։երբ գարունը գալիս է և մանուշակը բացում է իր աչուկները, բոլորը հիանում են և սկսում են նրան սիրել ։ Եվ մանուշակը հասականում է որ սիրված լինելու համար կարևոր չէ ոչ գեղեցիկ հասակը, ոչ գեղեցիկ հագուստը ։ Կարևորը մնաս այնպիսին ինչպիսին իրականում կաս։
. Դուրս բերել այն բառերը, որոնք պատասխանում են ի՞նչ, ի՞նչեր (առարկա) և ի՞նչպիսի (հատկանիշ ցույց տվող) հարցերին։
Մանուշակ, փոքրիկ և մանուշակագույն, դեղին, աչուկներ, շատ բարի, գարուն, սիրել, սիրված, կարևոր, գեղեցիկ, հագուստ։