Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:
_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:
Այ սիրուն մանուշակ ՝
Դու այնքան գեղեցիկ ես,
Դու այնքան անուշիկ ես։
Եղիր միշտ այդպես ՝
Փոքրիկ և նրբիկ։
. Դուրս բերել այն բառերը, որոնք պատասխանում են ի՞նչ, ի՞նչեր (առարկա) և ի՞նչպիսի (հատկանիշ ցույց տվող) հարցերին։
Մանուշակ , հոտավետ ծաղիկ , գեղեցիկ , զարդարուն , շքեղ ,սիրուն , գեղեցիկ, անուշիկ, փոքրիկ , նրբիկ։