Զատկական թեմայով խնդիրներ

  1. Անին ներկեց 5 ձու

Աննան 10ձու ավել Անիից

Միասին ներկեցին ? ձու

Լուծում

5+10=15

15+5=20

Պատ ՝ 20ձու

2. Շուշանը գնեց 3 կգ զատիկ կոնֆետ

Վճարեց-2100դր

Ինչքա՞ն կվճարի Շուշանը 9 կգ համար

Լուծում

2100:3=700

700×9=6300

Պատ՝ 6300դրամ

 

 

3.Մայրիկը գնեց 2կգ բրինձ վճ- 2000դր

Գոհարը գնեց 3կգ չամիչ վճ- 1200դրամ

Ի՞նչ արժեր մեկ կգ բրինձը և չամիչը

Ինչքա՞ն վճ միասին մայրիկը և Գոհարը գնումների համար

Լուծում

1) 2000։2=1000

2)1200։3=400

3)2000+1200=3200

Պատ՝ 3200դր

 

4. Հայկը ցանեց 5 հատ ածիկ

Աշոտը 10անգամ շատ

Միասին քա՞նի ածիկ ցանեցին

Լուծում

5×10=50

50+5=55

Պատ՝ միասին ցանեցին 55 ածիկ

5. Հովիկը գնեց 50հատ ճուտ

1 հատ ճուտը արժե 750 դրամ

Ինչքա՞ն վճ Հովիկը 50հատ ճտի համար

Լուծում

750×50=37500

 

Պատ՝37500դրամ

Մաթեմատիկա

1. Թվերը գրի՛ր տառերով։

2198-Երկու հազար հարյուր իննսունութ

67121-վաթսունյոթ հազար հարյուր քսանմեկ

213098-երկու հարյուր տասնըերեք իննսունութ

112765-հարյուր տասնըերկու յոթ հարյուր վաթսունհինգ

480076-չորս հարյուր ութսուն հազար յոթանասունվեց

789009-յոթ հարյուր ութսունիննը հազար իննը

2. Կատարի՛ր գործողությունը։

4000-5=3995

5000 – 10 =4990

8000 – 10 =7990

4500 – 400=4100

6500 – 40 =6460

6790+110=6900

3. Կատարի՛ր։

5×13=65

7×23=1541

6×31=186

7×14=98

5×35=175

4. Լուծի՛ր խնդիրները։

· Ալեքն ուներ 1200 դրամ, նա գնեց երեք պաղպաղակ։ Որքա՞ն դրամ մնաց Ալեքի մոտ, եթե մեկ պաղպաղակն արժեր 300 դրամ։

Լուծում

300×3=900

1200-900=300 Պատ300

· Ռոբերտը պատրաստեց 20 խաղալիք, Շուշանը պատրաստեց 2 անգամ ավել խաղալիք, քան Ռոբերտը։ Նրանք իրենց պատրաստած

խաղալիքների կեսը ներկեցին դեղին, իսկ մյուս կեսը՝ կարմիր։ Քանի՞ դեղին և քանի՞ կարմիր խաղալիք ներկեցին Շուշանն ու Ռոբերտը։

Լուծում

20×2=40

40-20=20 Պատ20

Ջանի Ռոդարի ԱԼԻՍԱ–ԳԼՈՐԻԿԸ

Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա  քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ…  ընկա մեջը…
Էս Ալիսան  ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված  շարունակ ոտքերն էր  շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին   ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար:  Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

Պատասխանի՛ր հարցերին։

  • Դու՛րս բեր անծանոթ բառերը, հայերեն օնլայն բառարանի միջոցով գտիր բացատրությունը։
  • զսպանակ- պողպատյա թիթեղիկ՝ ժապավեն կամ լար, պարուրաձև ոլորած։
  • Պտուտակ- գլանաձև ձող(իկ)։
  • թիավարել-թի վարել, թի քաշել, թին ջրի մեջ նպատակահարմար կերպով շարժելով նավը։
  • Տեքստից դու՛րս բեր և խմբավորի՛ր այն բառերը, որոնք պատասխաում են ի՞նչ, ինչե՞ր, և ինչպիսի՞ հարցերին։
  • Ինչ-Գլորիկ, զարթուցիչ, ակնթարթ, անիվներ, զսպանակ, նախաճաշ,բաճկոն։
  • ինչպիսի-խելացի պտուտակներ, բարակ թոկ,ջրով լցված,փափուկ սփռոցներ։
  • Ինչպիսի՞նն էր Ալիսան, բնութագրի՛ր նրան։Ալիսան փոքրիկ , ճկուն, հետաքրքրասեր և խորամանկ աղջիկ էր։
  • Մտածի՛ր և գրի՛ր, թե նշված տեղերից բացի, որտեղ կարող էր գլորվել Ալիսան, մտածի՛ր մի քանի տարբերակ։
  • Ալիսան կարող էր գլորվել փոքրիկ տնակի մեջ, կոշիկի մեջ, ծաղկամանի մեջ, պայուսակի մեջ։ ։
  • Երբևէ քեզ հետ պատահե՞լ է նման արտասովոր դեպք, փորձի՛ր հիշել և պատմել։Ես մի օր դրսում խաղալիս մեկ րոպեով գնացել էի իմ ընկերուհու տուն։Այդ ընթացքում մայրիկս և հայրիկս կես ժամ ինձ էին փնտրում։Նրանք շատ էին վախեցել։Այդ օրվանից հետո ես առանձ զգուշացնելու ոչ մի տեղ չեմ գնում։
  • Գրի՛ր նամակ Ալիսային, ի՞նչ խորհուրդ կտաս նրան։
  • Ողջույն Ալիսա։ Ես Գոհարն եմ։Դու գիտե՞ս, որ ծնողներից չի կարելի թաքնվել, չէ որ նրանք մեզ սիրում են և անհանգստանում։ Էլ այդպես չվարվես քո հարազատների հետ։