День: 16 апреля 2020
ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԼՈՏՈ
ԲԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ
ՀՈՐԻՆՈՒԿ
ԺԱՄԱՆԱԿԻ ՏԻՐԱԿԱԼԸ
Լինում է մի տղա: Այդ տղան ապրում է Լոնդոնում և շատ-շատ է սիրում իր մայրիկին: Մի անգամ մայրիկը գնաց գործուղման: Քանի որ նա շատ էր սիրում իր մայրիկին չէր ուզում, որ մայրիկը գնա գործուղման մեկ շաբաթով: Նա պատրաստեց այնպիսի սարք, որը ամենուր ժամը կարող էր երկարացնել և կարճացնել, և հանկարծ եկավ ժամանակի տիրակալը:
Նա ջղայնացավ և ասաց, որ երբ տղան միացնում է ժամանակի սարքը, աշխարհում մի մարդ է մահանում։ Տիրակալը վերցրեց ժամանակի սարքը և գնաց այն ժամանակները, երբ Աստված ստեղծում էր աշխարհը։ Նա կարողացավ գողանալ նրա ուժը և սկսեց ստեղծել նոր աշխարհ։
Ժամանակի տիրակալը օգտագործեց այդ ուժը, որ խլել էր Աստծուց և միացրեց այն իր ուժի հետ: Նա ստեղծեց միանգամայն ուրիշ աշխարհ, որտեղ բոլորը կարող էին հետ ու առաջ տալ ժամանակը՝ սակայն կյանքում երեք անգամ միայն: Օրինակ, երբ մաարդ սխալ կամ մեղք գործեր, կարող էր հետ տալ ժամանակը և ուղղել իր սխալը: Կամ եթե շատ ցանկանար տեսնել իր ապագան, հնարավորություն ուներ ժամանակը առաջ տալու և տեսնելու իրեն ինչ է սպասվում: Թվում էր շատ կատարյալ է նոր մտածված այս աշխարհը, բայց….
Տղան օգտագործեց ժամանակի սարքը առաջին անգամ: Նրան հաջողվեց ես վերադարձնել իր մայրիկին: Այդ ամենը տղային թվաց շատ հետաքրքիրր ու զվարճալի խաղ: Երկրորդ անգամ նա փորձեց գործածել սարքը, բայց առանց որևէ նպատակի: Տղան ցանկացավ առաջ տալ ժամանակը 20 տարով: Նա հայտնվեց մի քաղաքում, որտեղ բոլորը հիվանդացել էին և ինքը պետք է մտածեր ինչպես օգնել այդ հիվանդներին: Տղան հիշեց, որ միայն մեկ հնարավորություն է իրեն մնացել սարքն օգտագործելու համար: Երկար մտածելուց հետո որոշեց…
–Ի՞սկ միգուցե հենց ես եմ մեղավոր, միգուցե՞ ժամանակի մեքենան է այս ամենի պատճառը, – մտածեց տղան։ Նա որոշեց ուղղել իր սխալը հասկանալով, որ մարդկությունը վտանգի մեջ է։ Տղան օգտագործեց իր վերջին հնարավորությունը՝ նա հետ տվեց ժամանակը և հայտնվեց Աստծո առաջ։Նա խնդրեց, որ Աստված ամեն բան իր տեղը դնի և մարդիկ ապրեն առաջվա կյանքով։ Աստված ժպիտով նայեց տղային և ասաց, որ նա փակի աչքերը։ Տղան պինդ փակեց աչքերը և հանկարծ լսեց մայրիկի քնքուշ ձայնը ։ Բացելով աչքերը նա հայտնվեց տանը՝ իր ընտանիքի կողքին։ Եվ տղան հասկացավ՝ ամեն բան այնքան գեղեցիկ է հիմա, ոչ անցյալում և ոչ ապագայում, այլ ՝ ՀԻՄԱ։
Մաթեմատիկական աշխատանք
1. Հաշվի՛ր։
3×60=180
4×40=160
7×80=560
70×80=5600
300×60=18000
20×30=60
200×70=14000
32×4=128
412×3=1236
123×2=246
231×5=1155
217×6=1302
123×5=615
2. Հաշվի՛ր արժեքները և լրացրու՛ աղյուսակը։
Ապրանք Քանակ արժեք
գրիչ 1 100
մատիտ 5. 450
քանոն 2. 300
մկրատ 3. 600
կազմ 6. 60
ռետին 10. 900
կարկին 2. 600
Մատիտը գրիչից 10 դրամով էժան է- 100-10=90. 5×90=450
Քանոնը մատիտից 60 դրամով ավել է։. 90+60=150. 2×150=300
Մկրատը քանոնից 50 դրամով ավել է։ 150+50=200. 3×200=600
Կազմը գրիչից 10 անգամ էժան է։. 100:10=10. 6×10=60
Ռետինը կազմից 80 դրամով ավել է։80+10=90 10×90=900
Կարկինը գրիչից 3 անգամ թանկ է։ 3×100=300. 2×300=600