Բեզոարյան այծ

Это слайд-шоу требует JavaScript.

Բեզոարյան այծը, քարայծը կամ մորուքավոր այծը (լատ.՝ Capra aegagrus), սնամեջ-եղջերավորների ընտանիքին պատկանող երկկճղակավոր կենդանի է, լեռնային վայրի այծ, որն ապրում է բազմազան կլիմայական պայմաններում՝ անապատայինից մինչև լեռնային գոտիներ: Բեզոարյան, կամ վայի այծը ներկայիս տնային այծերի հիմնական նախնիներից է: Բեզոարյան այծերն իրենց անվանումը ստացել են ստամոքսում առկա կարծրացած մազափնջի շնորհիվ, որն այլ կերպ անվանում են բեզոար: Նախկինում մարդիկ բեզոարը համարել են հաջողության խորհրդանիշ, ինչն էլ Բեզոարյան այծերի քանակի կրճատման պատճառ է հանդիսացել:

Արուների զանգվածը հասնում է 95 կգ-ի, էգերինը՝ 55 կգ, մարմնի երկարությունն արուների մոտ 129-152 սմ է, էգինը՝ 100-110 սմ: Արուների եղջյուրները կարող են հասնել մինչև 130 սմ, էգերինը՝ 25-40 սմ: Եղջյուրները ծառայում են հիմանականում պաշտպանության և պայքարի համար:

Բեզոարյան այծերի մազածածկը տարբերվում է կախված տարածաշրջանից և կլիմայական պայմաններց, այն կարող է լինել միագույն և բազմագույն: Հիմնական հանդիպող գույներն են մոխրագույնը, շագանակագույնը, սպիտակը և սևը: Ամռանը մազածածկույթը կարճանում է, իսկ գույնը դառնում կարմրավուն: Նրանց մազածածկը մեծաապես նպաստում է նրանց հարմարվողականությանը՝ օգնելով դիմադրել լեռնային դաժան կլիմայական պայմաններին:

Հիմնականում ապրում են խիտ ծառաթփային բուսականությամբ վայրերում և տարածքային մեծ փոփոխություններ չեն կատարում: Ձմռանը ուղղվում են դեպի նախալեռներ, ամռանը՝ դեպի բարձունքներ: Այծերը հիմնականում սնվում են խոտերով և տերևներով, սակայն իրենք սնունդ են ծառայում հովազների, արջերի և գայլերի համար:

 

Оставьте комментарий