День: 29 апреля 2020
I would like to be a …

Hello. My name is Gohar . I am 8 years old. I like to paint and I would like to be a painter, because it’s very interesting and nice job.
Եղևնին և վարդը

ԵՂԵՒՆԻՆ
Համո Սահյան
Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Հարցեր և առաջադրանքներ
- Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր
- Արահետ-ոտքով բացած նեղ ճանապարհ , բացատ-բաց, ազատ տեղ, դատարկ տեղ, Վաղորդյան-վաղ առավոտյան. աբրեշում-մետաքս, մետաքսակտոր
- Ի՞նչ էր հիշում եղևնին:Պատմի՛ր եղևնու անունից:
_Հիշում եմ կանաչ իմ ընկերներին, երկինքն եմ հիշում, իմ մայր անտառն , հիշում եմ սոսափն ամեն մի ծառի,
խարույկն եմ հիշում անտառապահի։
- Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:Եղևնին մենակություն էր զգում։
- Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:Ոչ նա չեր ափսոսում։
- Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին: Որովհետև ինքը կարողացել էր ձմռան ցրտին մարդկանց գարուն պարգևել՝ իր կանաչ թևերով։
- Նամակ գրի՛ր եղևնուն: Ողջու՛յն սիրելի եղևնի, ես Գոհարն եմ։ Ես շատ կուզենայի քեզ տեսնել բայց ես չեմ կարող , որովհետև հիմա գարուն է ։ Բայց , երբ գա ձմեռը մենք անպայման կհանդիպենք։ Ես կզարդարեմ քեզ, իսկ դու կզարդարես մեր տունը։ Արի ընկերներ դառնանք։ Ցտեսություն սիրելի եղևնի։