ԵՂԵՒՆԻՆ

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր
  2. Արահետ-ոտքով բացած նեղ ճանապարհ ,     բացատ-բաց, ազատ տեղ, դատարկ տեղ,  Վաղորդյան-վաղ առավոտյան. աբրեշում-մետաքս, մետաքսակտոր
  3. Ի՞նչ էր հիշում եղևնին:Պատմի՛ր եղևնու անունից:

    _Հիշում եմ կանաչ իմ ընկերներին, երկինքն եմ հիշում, իմ մայր անտառն , հիշում եմ սոսափն ամեն մի ծառի,

    խարույկն եմ հիշում անտառապահի։

  4. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:Եղևնին  մենակություն   էր   զգում։
  5. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:Ոչ  նա  չեր   ափսոսում։
  6. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին: Որովհետև ինքը կարողացել էր ձմռան ցրտին մարդկանց  գարուն  պարգևել՝ իր կանաչ թևերով։
  7. Նամակ գրի՛ր եղևնուն: Ողջու՛յն   սիրելի  եղևնի, ես  Գոհարն  եմ։ Ես   շատ   կուզենայի քեզ   տեսնել   բայց   ես   չեմ   կարող , որովհետև հիմա գարուն է ։ Բայց , երբ գա ձմեռը մենք անպայման կհանդիպենք։ Ես կզարդարեմ քեզ, իսկ դու կզարդարես մեր տունը։ Արի   ընկերներ   դառնանք։  Ցտեսություն  սիրելի  եղևնի։

Оставьте комментарий