Месяц: Апрель 2020
Игрушки
Մաթեմատիկա
1. Հաշվի’ր
60+40+28=128
45+80+20=145
70+88+30=188
25+8+15+12=60
492+40+8+50=590
218+160+40=418
2. Լրացրու՛ աղյուսակը։
12-ով փոքր 12-ով մեծ
188 200 212
386 398 410
473 485 497
357 369 381
840 852 864
675 687 699
522 534 546
3. Հաշվի’ր
13x 6=78
14×6=84
15×6=90
16×6=96
12×3=36
4×12=48
5×12=60
6×12=72
4. Առաջին արկղում կար 23 կգ խնձոր, իսկ երկրորդում` 27 կգ-ով ավել: Առաջին արկղի մեջ լցրին ևս 5 կգ խնձոր: Որքա՞ն խնձոր եղավ երկու արկղում միասին
Լուծում
23+27=50
23+5=28
50+28=78 Պատ՝ 78կգ խնձոր
Ուսումնական պլան (22.04.2020)
10.30-արթնացել եմ
11.00-նախաճաշել եմ
12.00- հանդիպում ընկեր Վիկտորիայի հետ
14.00-երգեցողություն
15.30-դասերս եմ արել
17.00 մուլտֆիլմի դիտում
20.30- երեկոյան ֆիլմի դիտում
22.30քնի ժամ
(27.04.2020)
Ժամը 10։00-ես արթնացել եմ
Ժամը 11։00-ես նախաճաշել եմ
Ժամը 12։00-ես տեսազանգ եմ ունեցել ընկեր Անահիտի հետ
Ժամը 14։00-դասի ժամ
Ժամը 16։30-զբոսնել եմ եղբորս հետ
Ժամը 18։00-դիտել ֆիլմ
22։30-քնի ժամ
(28.04.2020)
10։00-առթնացել եմ
11։00-տեսազանգի ժամ
12։30-մաթեմատիկայի ժամ
16։00-մոնտաժային աշխատանք ընկեր Մարիսմի հետ
19։00-մուլտֆիլմի ժամ
22։30-քնի ժամ
(29.04.2020)
11.00-արթնացել եմ
12.00-տեսազանգ ընկեր Վիկտորիայի հետ
14.00-երգեցողություն
16.30-զբոսանք
17.00- անգլերենի տնային
19.30-ձայնագրություն մայրիկիս հետ
20.30-հետաքրքիր հաղորդում
10.30-քնի ժամ
Մաթեմատիկա
1. Հաշվիր
120+175+254=549
240+126+25+78=469
230+480+204=914
286+423+12+54=775
45+482+55=582
150+172+50+7=379
84+324+16=424
2. Թվերը գրի՛ր թվանշաններով.
Ութ հարյուր քառասունվեց հազար երեք հարյուր քսանչորս-846324
Երկու հարյուր վեց հազար երկու հարյուր քառասունութ-206248
Չորս հարյուր քառասունյոթ հազար մեկ-447001
Տասնմեկ հազար վաթսուներեք-110063
Վեց հարյուր ութ հազար վաթսունվեց-608066
Ինը հարյուր իննսունինը հազար ինը-999009
Քառասունութ հազար երեսունվեց-480036
2. I անոթում կա 27 լ ջուր, II-ում` 18 լ, III- ում` 13լ, իսկ IV-ում այնքան , որքան նախորդ երեք անոթում միասին: Որքա՞ն ջուր կա 4 անոթներում միասին։
Լուծում
27+18+13=58
27+18+13+58=116 լիտր Պատ՝ 116լիտր
3. Վաճառողը 3 օրում վաճառեց 987 կգ ձմերուկ: I օրը վաճառեց 356 կգ, II օրը` 28 կգ-ով պակաս: Որքա՞ն ձմերուկ վաճառեց նա III օրը:
Լուծում
356-28=328
987+356+328=1671 Պատ՝ 1671
Ուսումնական պլան (21.04.2020)
10.00- արթնացել եմ
11.00- տեսազանգ ընկեր Անահիտի հետ
13.30- դասապատրաստում
16.10- Ֆիլմի դիտում
18.30- խաղեր եղբորս հետ
22.00- քնի ժամ
Сказка Теремок
Մաթեմատիկական աշխատանք
1. Վերականգնի՛ր հավասարությունը
55+ 5+ 5 =65
55- 5- 5 =45
45+ 5+ 5 =55
45- 5- 5 =35
2. Վերականգնի՛ր հավասարությունը
112 -103 = 9
104 -60 = 80
170 -150 = 20
120- 114= 6
169- 163= 7
940 -920=20
47- 4 = 43
48-7= 41
3. 150 դրամանոց պաղպաղակ գնելուց հետո Աննայի մոտ մնաց 1150 դրամ։ Որքա՞ն դրամ ուներ նա նախքան պաղպաղակ գնելը։ Լուծում
150+1150=1300 Պատ՝ 1300 դրամ
4. 5 կգ խաղող վաճառելուց հետո արկղում մնաց 23 կգ։ Որքա՞ն խաղող կար արկղում։
Լուծում
23+5=28 Պատ ՝ 28կգ
Выбери правильный ответ.
ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
(մաս երրորդ)
Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։
— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։
— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։
Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։
— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։
Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։
— Տես, Յուլիսիս,— ասաց նա,— սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։— Նա ցույց տվեց տպագրված տողերը։— Ահա «ա»…ն,— ասաց նա,— սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,— ասաց նա,— բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,— ասաց նա,— աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։— Նա թերթում էր էջերը.— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,— ասաց նա,— ամենուր գրքեր են,— նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։— Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,— ասաց նա։
Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:Եթե մենք շատ գրքեր կարդանք, մենք գրագետ կխոսենք։
- Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:Նրանք տեսան աղջկա նկար։
- Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ: Նրանք սովորեցին մի տառ դրա համար ուրախ էին։
- Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:Ես չունեմ Յուլիսիսի նման ընկեր։