24։4=6
44։2=22
82։2=41
72։6=12
36։2=18
Անձնական բլոգ
24։4=6
44։2=22
82։2=41
72։6=12
36։2=18
Ժամանակով մի ջրաղացպան է լինում։Էս ջրաղացպանը որոշում է մի էշ առնել, որ ամեն շաբաթ էշին նստած գնա քաղաքի շուկան։ Որոշում է ու առնում է։ Էշն իր համար հանգիստ ապրում էր։ Շաբաթվա մեջ միայն մի օր էր աշխատում ՝ շաբաթ օրը։ Հենց որ շաբաթը գալիս էր՝ էշը ջրաղացպանին ու նրա աղջկան տանում էր քաղաք, իսկ իրիկունը նրանց շալակած նորից վերադառնում էր գյուղ։ Դա շատ հեշը ու հանգիստ կյանք էր։Ախոռում էշը մի ընկեր ուներ՝ մի նիհար, խեղճուկրակ եզ: Էս խեղճ անասունի կյանքն էլ մի կյանք չէր, դեռ ավելի դժվար էր: Ամեն օր, լույսը չբացված, եզը գյուղից դուրս էր գալիս, գնում ջրաղացպանի արտերը վարում, մութն ընկնելուն պես, հոգնած-ջարդված իրեն մի կերպ ախոռ էր գցում, վեր ընկնում: Ու եզն անընդհատ սրտնեղում էր աշխարհքի բանից, անարդարությունից, աշխատանքի անհավասար բաժանումից: Մի օր էլ նա էշին ասում է.
— Դու շատ բախտավոր էշ ես, դու քո գլխի տերն ես. ցերեկը պառկում ես, իրիկունը քո քեֆին ման ես գալիս, իսկ իմ հալը չի. արևի տակ աշխատացնում են, անձրև է գալիս՝ աշխատացնում են, հանգիստ-դադար չեն տալիս: Միայն շաբաթ օրն եմ հանգստանում, երբ դու ջրաղացպանին քաղաք ես տանում: Չէ, բախտավոր են քեզպեսները, որ քիչ են աշխատում:
Էշը, որ էությամբ ավելի խորամանկ է, քան սովորաբար կարծում են, պատասխանում է.
— Եզ ախպեր, արի քեզ մի խորհուրդ տամ: Եթե չես ուզում աշխատել, հիվանդ ձևացիր: Իրիկունը, երբ ախոռապանը քեզ վարսակ բերի, մի կեր: Մի քանի օր որ չուտես, կնիհարես, հալից կընկնես: Տերը որ տեսնի թույլ ես ու հիվանդ, քեզ գործի չի դնի ու դու հանգիստ կմնաս: Քո ուզածն էլ էդ է:
— Էշ ախպեր, ճիշտ ես ասում, ոնց որ ասում ես, էնպես էլ կանեմ:
Իրիկունը ախոռապանը մտնում է ախոռ, տեսնում է եզի տրամադրությունը լավ չի, ախորժակ էլ չունի: Գնում է ջրաղացպանին ասում: Սա էլ իր հերթին է գնում ախոռ, որ իր աչքով տեսնի: Տեսնում է, իսկապես, եզի հալը հալ չի: Եվ ախոռապանին ասում.
— Լսի՜ր, այ տղա, վարը հո չե՞նք կարող կիսատ թողնել: Պետք է շուտ վարենք, պրծնենք, արդեն ցանք անելու ժամանակն է: Քանի որ եզը հիվանդացել է, էգուց էշին կլծենք:
— Ի-ա՜, ի-ա՜, — կամաց զռում է էշը, — էս ի՞նչ օյին բերի իմ գլխին:
Հաջորդ առավոտյան էշին են լծում: Ամբողջ օրը վար է անում, քրտինքի մեջ կորչում: Երեկոյան հոգնած, ջարդված, ծնկները թուլացած գալիս է, մտնում ախոռ: Նրա ընկերը, եզի երանությունը դեմքին, սկսում է ծաղրել էշին: Էշը որոշում է որքան հնարավոր է շուտ գլխի ճարը տեսնել: Իսկ եզը ծիծաղելով ասում է.
— Հը՞, ո՞նց է, էշ ախպեր: Աշխատանքդ հո շատ ծանր չէ՞: Հիմա դու զգո՞ւմ ես իմ ու քո տարբերությունը: Դու աշխատում ես, ես՝ հանգստանում: Էգուց դու էլի կաշխատես, ես էլի կհանգստանամ:
— Է՜, հանգստացի՜ր, հանգստացի՜ր, — պատասխանում է էշը: — Բայց իմացած եղիր, որ դա երկար չի տևի: Էսօր դաշտում ջրաղացպանը ախոռապանին ասում էր. «Եթե եզը ոչինչ չուտի ու չկարողանա աշխատել, հենց էգուց սպանդանոց կտանես: Թող մորթեն, պրծնենք»:
— Վա՜յ, էդ ի՞նչ ես ասում, — անհանգստանում է եզը: — Ես չեմ ուզում, որ ինձ մորթեն: Ավելի լավ է ուտեմ ու աշխատեմ: Արի միասին ուտենք, ուժներս տեղը գա:
Երեկոյան, երբ ախոռապանը կեր է բերում, սոված եզը վրա է ընկնում և սկսում այնպես խժռել, որ կարծես նրան օրերով կեր չէին տվել: Ախոռապանը ուրախ-ուրախ վազում է և տիրոջն ամեն ինչ պատմում: Դրանից հետո էշը նորից սկսում է ապրել իր անհոգ կյանքով: Իսկ եզը ամեն առավոտ, հոժարակամ լծվելով, գյուղից դուրս է գալիս ու գնում դաշտերը:
Առաջադրանքներ
Վատությունը վատություն անողին կմնա:
Շատ տարիներ առաջ թուղթը դեռևս հայտնի չէր: Մարդիկ գրում էին մագաղաթի վրա: Մագաղաթը պատրաստում էին կենդանիների ձագերի մորթուց: Հայերեն ամենափոքր գիրքը լուցկու տուփից էլ փոքր է: Այն պատրաստված է նորածին ուլի մորթուց: Այժմ գրում են թղթի վրա , որովհետև այն ավելի հարմար է և էժան:
Սարգիսը ձկնորս է: Նա Արեգի քեռորդին է: Մի օր Սարգիսն ու Վարդգեցը որոշեցին գնալ գետափ ձկնորսության: Երեկոյան տղաները հանկարծ անորոշ ձայներ լսեցին: Հետո պարզվեց , որ գայլերի ոհմակն է ոռնում:
Դարբնոցի մոտով ցած է հոսում զրնգուն աղբյուրը: Նա աջ ու ձախ նայում, համբուրում է ափերին ծաղկած նրբաթերթ ձնծաղիկները: Ճանապարհը շատ երկար է, սակայն աղբյուրը երբեք չի հոգնում: Նա գիտի, որ իրեն անհամբեր սպասում է զմրուխտե մարգագետինը։
Շոգ ամառ էր: Մուգ կապույտ ծովի վրա լողում էր շոգենավը: Նա օգնություն էր տանում ծովափին անձօնական մնացած նավաստիներին: Շոգենավը խորտակվել էր: Նրանք ութ հոգով փրկվել էին, որովհետև հանել էին փրկագոտիներ: Նավաստիները զույգերով կարողացել էին լողալ դեպի ափ:
Անգետիկը խնդրեց ընկերներին իրեն էլ վերցնել ճամփորդության: Երեխաների հետ միասին նա զարդարեց օդապարիկը: Ընդամենը մի րոպեից հետո օդապարիկը սավառնում էր, իսկ մարդիկ հիանում էին ճամփորդների քաջությամբ : Անգետիկը օդում ուրախ երգում էր։