Ողջու՛յն: Այսօր մենք հաղթահարեցինք Փարաքար գյուղի բարձունքը: Վերևում գտնվում էր մայիսյան տոները խորհրդանշող հուշարձանը, որտեղ հայ կինը իր ուսերին տանում է հայոց լեռնաշխարհը։ Նաև գտնվում էր եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը, արարելու և ստեղծագործելու կամքը ։ Այս բլուրը Արարատյան դաշտի կենտրոնում է տեղակայված՝ ինչի շնորհիվ հուշարձանը տեսանելի է բոլոր կողմերից։
Մենք շատ հետաքրքիր և գեղեցիկ օր ունեցանք ։