Месяц: Май 2020
Մաթեմատիկա

Կատարում եմ բաժանում
24։4=6
44։2=22
82։2=41
72։6=12
36։2=18
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ»
Ժամանակով մի ջրաղացպան է լինում։Էս ջրաղացպանը որոշում է մի էշ առնել, որ ամեն շաբաթ էշին նստած գնա քաղաքի շուկան։ Որոշում է ու առնում է։ Էշն իր համար հանգիստ ապրում էր։ Շաբաթվա մեջ միայն մի օր էր աշխատում ՝ շաբաթ օրը։ Հենց որ շաբաթը գալիս էր՝ էշը ջրաղացպանին ու նրա աղջկան տանում էր քաղաք, իսկ իրիկունը նրանց շալակած նորից վերադառնում էր գյուղ։ Դա շատ հեշը ու հանգիստ կյանք էր։Ախոռում էշը մի ընկեր ուներ՝ մի նիհար, խեղճուկրակ եզ: Էս խեղճ անասունի կյանքն էլ մի կյանք չէր, դեռ ավելի դժվար էր: Ամեն օր, լույսը չբացված, եզը գյուղից դուրս էր գալիս, գնում ջրաղացպանի արտերը վարում, մութն ընկնելուն պես, հոգնած-ջարդված իրեն մի կերպ ախոռ էր գցում, վեր ընկնում: Ու եզն անընդհատ սրտնեղում էր աշխարհքի բանից, անարդարությունից, աշխատանքի անհավասար բաժանումից: Մի օր էլ նա էշին ասում է.
— Դու շատ բախտավոր էշ ես, դու քո գլխի տերն ես. ցերեկը պառկում ես, իրիկունը քո քեֆին ման ես գալիս, իսկ իմ հալը չի. արևի տակ աշխատացնում են, անձրև է գալիս՝ աշխատացնում են, հանգիստ-դադար չեն տալիս: Միայն շաբաթ օրն եմ հանգստանում, երբ դու ջրաղացպանին քաղաք ես տանում: Չէ, բախտավոր են քեզպեսները, որ քիչ են աշխատում:
Էշը, որ էությամբ ավելի խորամանկ է, քան սովորաբար կարծում են, պատասխանում է.
— Եզ ախպեր, արի քեզ մի խորհուրդ տամ: Եթե չես ուզում աշխատել, հիվանդ ձևացիր: Իրիկունը, երբ ախոռապանը քեզ վարսակ բերի, մի կեր: Մի քանի օր որ չուտես, կնիհարես, հալից կընկնես: Տերը որ տեսնի թույլ ես ու հիվանդ, քեզ գործի չի դնի ու դու հանգիստ կմնաս: Քո ուզածն էլ էդ է:
— Էշ ախպեր, ճիշտ ես ասում, ոնց որ ասում ես, էնպես էլ կանեմ:
Իրիկունը ախոռապանը մտնում է ախոռ, տեսնում է եզի տրամադրությունը լավ չի, ախորժակ էլ չունի: Գնում է ջրաղացպանին ասում: Սա էլ իր հերթին է գնում ախոռ, որ իր աչքով տեսնի: Տեսնում է, իսկապես, եզի հալը հալ չի: Եվ ախոռապանին ասում.
— Լսի՜ր, այ տղա, վարը հո չե՞նք կարող կիսատ թողնել: Պետք է շուտ վարենք, պրծնենք, արդեն ցանք անելու ժամանակն է: Քանի որ եզը հիվանդացել է, էգուց էշին կլծենք:
— Ի-ա՜, ի-ա՜, — կամաց զռում է էշը, — էս ի՞նչ օյին բերի իմ գլխին:
Հաջորդ առավոտյան էշին են լծում: Ամբողջ օրը վար է անում, քրտինքի մեջ կորչում: Երեկոյան հոգնած, ջարդված, ծնկները թուլացած գալիս է, մտնում ախոռ: Նրա ընկերը, եզի երանությունը դեմքին, սկսում է ծաղրել էշին: Էշը որոշում է որքան հնարավոր է շուտ գլխի ճարը տեսնել: Իսկ եզը ծիծաղելով ասում է.
— Հը՞, ո՞նց է, էշ ախպեր: Աշխատանքդ հո շատ ծանր չէ՞: Հիմա դու զգո՞ւմ ես իմ ու քո տարբերությունը: Դու աշխատում ես, ես՝ հանգստանում: Էգուց դու էլի կաշխատես, ես էլի կհանգստանամ:
— Է՜, հանգստացի՜ր, հանգստացի՜ր, — պատասխանում է էշը: — Բայց իմացած եղիր, որ դա երկար չի տևի: Էսօր դաշտում ջրաղացպանը ախոռապանին ասում էր. «Եթե եզը ոչինչ չուտի ու չկարողանա աշխատել, հենց էգուց սպանդանոց կտանես: Թող մորթեն, պրծնենք»:
— Վա՜յ, էդ ի՞նչ ես ասում, — անհանգստանում է եզը: — Ես չեմ ուզում, որ ինձ մորթեն: Ավելի լավ է ուտեմ ու աշխատեմ: Արի միասին ուտենք, ուժներս տեղը գա:
Երեկոյան, երբ ախոռապանը կեր է բերում, սոված եզը վրա է ընկնում և սկսում այնպես խժռել, որ կարծես նրան օրերով կեր չէին տվել: Ախոռապանը ուրախ-ուրախ վազում է և տիրոջն ամեն ինչ պատմում: Դրանից հետո էշը նորից սկսում է ապրել իր անհոգ կյանքով: Իսկ եզը ամեն առավոտ, հոժարակամ լծվելով, գյուղից դուրս է գալիս ու գնում դաշտերը:
Առաջադրանքներ
- Ուշադիր կարդա հեքիաթը և հերոսներին խորհուրդներ տուր: Եցին խորհուրդ կտամ, որ իր աշխատանքհ շատունակի, իսկ էշին, որ անխելք խորհուրդներ չտա։
- Նշված առած-ասացվածքներից, ո՞րն է առավել համապատասխանում այս հեքիաթին: Ընդգծի’ր ասացվածքը և հիմնավորի’ր պատասխանդ:
- Կաքավի ձուն հավի տակ չի մնա:
- Անխելքի չվանով հոր մի մտնի:
Վատությունը վատություն անողին կմնա:
Լրացնել բաց թողնված տառերը
Շատ տարիներ առաջ թուղթը դեռևս հայտնի չէր: Մարդիկ գրում էին մագաղաթի վրա: Մագաղաթը պատրաստում էին կենդանիների ձագերի մորթուց: Հայերեն ամենափոքր գիրքը լուցկու տուփից էլ փոքր է: Այն պատրաստված է նորածին ուլի մորթուց: Այժմ գրում են թղթի վրա , որովհետև այն ավելի հարմար է և էժան:
Սարգիսը ձկնորս է: Նա Արեգի քեռորդին է: Մի օր Սարգիսն ու Վարդգեցը որոշեցին գնալ գետափ ձկնորսության: Երեկոյան տղաները հանկարծ անորոշ ձայներ լսեցին: Հետո պարզվեց , որ գայլերի ոհմակն է ոռնում:
Դարբնոցի մոտով ցած է հոսում զրնգուն աղբյուրը: Նա աջ ու ձախ նայում, համբուրում է ափերին ծաղկած նրբաթերթ ձնծաղիկները: Ճանապարհը շատ երկար է, սակայն աղբյուրը երբեք չի հոգնում: Նա գիտի, որ իրեն անհամբեր սպասում է զմրուխտե մարգագետինը։
Շոգ ամառ էր: Մուգ կապույտ ծովի վրա լողում էր շոգենավը: Նա օգնություն էր տանում ծովափին անձօնական մնացած նավաստիներին: Շոգենավը խորտակվել էր: Նրանք ութ հոգով փրկվել էին, որովհետև հանել էին փրկագոտիներ: Նավաստիները զույգերով կարողացել էին լողալ դեպի ափ:
Անգետիկը խնդրեց ընկերներին իրեն էլ վերցնել ճամփորդության: Երեխաների հետ միասին նա զարդարեց օդապարիկը: Ընդամենը մի րոպեից հետո օդապարիկը սավառնում էր, իսկ մարդիկ հիանում էին ճամփորդների քաջությամբ : Անգետիկը օդում ուրախ երգում էր։
The magic paintbrush
Մի անգամ դպրոցում
Սովորական մի օր, երբ ես կիսաքուն բռնել էի դպրոցի ճամփան՝ լսեցի ինչ-որ ձայն։ Շրջվելով ես տեսա կլոր աչուկներվ, շագանակագույն ականջներով և սպիտակ մորթիով մի շնիկի։ Նա այնքան անմեղ հայացք ուներ, որ ես չկարողացա նրան թողնել ճամփեզրին։ Եվ այսպես ես ստիպված դասին մասնակցեցի շնիկի հետ։ Մինչ դասը սկսվելը ես խնդրեցի շնիկին , որ չաղմկի և փակեցի պայուսակս ՝ մի փոքր անցք թողնելով շնչելու համար։ Ամբողջ դասի ընթացքում ես շունչս պահած, անշարժ նստել էի, երբ հանկարծ շնիկը հաչեց.
– Հափչի՛, – ասացի ես։ Ուսուցիչը տարօրինակ հայացքով նայեց ինձ և առողջություն մաղթեց։ Դասերից հետո ես գնացի տուն, լավ գիտակցելով , որ մայրիկը չի թողնելու շնիկին տանը պահել, քանի որ եղբայրս շատ փոքրիկ է։ Այդպես մի քանի օր ես և շնիկը միասին էինք գնում դպրոց, և ամեն դասի ժամանակ ես ստիպված տաս կամ քսան անգամ փռշտում էի։ Մի գեղեցիկ հինգշաբթի օր, երբ ես քսանմեկերորդ անգամ փռշտացի տաս րոպեյի ընթացքում ՝ նկատեցի իմ գլխավերևում մտածկոտ հայացքով , մի ունքը վեր բարձրացրած, զննող հայացքով կանգնսծ ուսուցչին, ով նայում էր պայուսակիս։
Ուսուցչի խնդրանքով ես բացեցի պայուսակս ։ Բոլորը մի պահ զարմացան և տիրեց լռություն։ Լռությունը կոտրեց ուսուցչի բարձր ծիծաղը։
– Փաստորեն դու՞ ես Հափչի շնիկը,– ժպիտը դեմքին ասաց ուսուցիչը ։
Որոշում կայացվեց, որ շնիկն ապրելու է մեր դպրոցի բակում, որտեղ մենք բոլորով նրա համար տնակ պատրաստեցինք։ Եվ ամեն առավոտ երեխաներին դիմավորում էր ամենահավատարիմ, ամենաբարի ու ամենալավ ընկեր՝ Հափչի շնիկը։
Մաթեմատիկա
1. Հաշվի՛ր։
43×23=989
73×21=1533
25×73=1825
15×67=1005
24×82=1968
2. Լուծի՛ր խնդիրները։
Ա․Երկու տուփերից առաջինը կշռում է 400 գրամ, երկրորդը՝ 240 գրամ։ Քանի՞ կոնֆետ կա առաջին տուփում, եթե երկրորդ տուփում կա 6 կոնֆետ։
Լուծում
240:6=40
400:40=10 Պատ՝ 10
Բ․ Նարեն ու Նիկան գնեցին կակաչներ։ Նարեն վճարեց 450 դրամ, իսկ Նիկան՝ 250 դրամ։ Քանի՞ կակաչ գնեց Նիկան, եթե Նարեն գնեց 9 կակաչ։
Լուծում
450:9=50
250:50=5
Պատ 5
Գ․ Դպրոցի լողավազանի ջուրը լցնում են երկու խողովակով։ Առաջին խողովաով լցրին 4500 լ ջուր, երկորդով՝ 3 անգամ ավելի։ Ընդամենը որքա՞ն ջուր լցվեց լողավազանի մեջ։
Լուծում
4500×3=13500
4500+13500=18000
Պատ՝18000Լիտր
Իմ սիրելի դասարանը

Մաթեմատիկա
1. Հաշվի՛ր։
344-64=280
344+35=379
274+123=397
1284-526=758
2. Հաշվի՛ր։
14×25=350
35×21=735
17×73=1241
44×46=2024
23×74=1702
15×53=65
3. Լուծի՛ր։
· Քանոնն արժե 250 դրամ, որը 5 անգամ թանկ է գրիչից։ Որքա՞ն պետք է վճարի Մարին, 2 քանոն և 3 գրիչ գնելու համար։
Լուծում
250:5=50
250×2=500
50×3=150
500+150=650
Պատ՝ 650դրամ
· Հաշվի՛ր սենյակիդ հատակի պարագիծն ու մակերեսը։
Սենյակի հատակի երկարությունը 5մետր է, իսկ լայնությունը 3 քառակուսի ։
Սենյակիդ հատակի պարագիծն ու մակերեսը -?
Լուծում
5×2=10
3×2=6
10+6=16
5×3=15
Պատ՝պարագիծը -16
Մակերեսը-15
· Հաշվիր դռան պարագիծն ու մակերեսը։
Դռան երկարությունը 200 սմ է, իսկ լայնությունը 80սմ: Դռան պարագիծն ու մակերեսը-?
Լուծում
200×2=400
80×2=160
400+160=560
80×200=1600սմ Պատ՝ պարագիծը- 560սմ
մակերեսը-1600սմ