Փառատոնի շրջանակներում ներկայացնում ենք մեր աշխատանքները։
Ողջու՛յն ։
Այսօր ես կպատմեմ ,
» Սասնա ծռեր» էպոսի, իմ ստեղծած քանդակների մասին։ Այս գեղեցիկ աշխատանքները պատրաստել ենք ընտանիքով։
Ընկեր Արևի խորհրդով, մայրիկիս և մորաքրոջս օգնությամբ պատրաստեցինք գեղեցիկ և հետաքրքիր քանդակներ։ Հաճախել եմ կավագործության պարապունքների և գիտեմ ինչպես պետք է աշխատել կավի հետ.
Նախ ես թրջեցի իմ ձեռքերը, հետո սկսեցի կավը հունցել։ Վերջացնելուց հետո սկսեցի պատրաստել փոքրիկ շրջանակներ և գործիքի օգնությամբ սկսեցի կավի վրա նկարել տառեր և դրանք ավելի գեղեցկացրեցի։ Տառերի վրա նկարեցի խաղողներ և տերևներ։
Հաջորդ աշխատանքում մենք պատկերել ենք Սասունցի Դավիթին՝ թուր-կեծակին ձեռքին և իր ձիուն , որի անունը Քուռկիկ Ջալալի էր։ Մենք շատ երկար ենք աշխատել և մեր նկարը սկսել ենք սուր գործիքով։ Ես փորում էի կավը, որ ստանայի ձիու գլուխը։ Իսկ երբ սխալ էի անում մատս թրջում էի ջրի մեջ և փակում իմ սխալը ։ Աշխատանքը շատ դժվար էր, բայց մեզ մոտ ամեն ինչ ստացվեց։
Ամառվա ընթացքում ես էլի կաշխատեմ և կանեմ ուրիշ աշխատանքներ։
Էկրանիս վրա փոքր է երևում։Մի հատ նայեք հո չեմ վրիպել:
























