Ողջու՛յն: Ծանոթացեք Թերեզայի հետ։ Այս տարի նա գալու է դպրոց և սովորելու է ընկեր Անահիտի դասարանում։Քանի որ նա դեռ փոքրիկ է ես կօգնեմ դասերը պատրաստելու հարցում։
Месяц: Июль 2020
Ուրախ Վարդավառ
Ողջու՛յն։ Այս տարի իմ սիրելի տոներից՝ Վարդավառը նշվում էր հուլիսի տասնինին։ Ամեն տարի մեծ շուքով ենք նշել, սակայն այս տարի ամեն բան սահմանափակ է՝ ինչը շատ է տխրեցնում։ Բայց դա չխանգարեց, որ մենք ունենանք ուրախ Վարդավառ։
Վարդավառը իմ ամենասիրած, ուրախ և սպասված տոներից է։ Այն նշվում է սուրբ Զատկից 98 օր հետո: Վարդավառը նշում են գրեթե բոլորը, առանց տարիքային սահմանափակման: Տոնի ամենասպասված սովորությունը ծանոթ և անծանոթ մարդկանց վրա ջուր լցնելն է: Հրաշալի է, քանի որ գրեթե ոչ ոք չի նեղանում, որովհետև Վարդավառին ջուրն ունի մաքրող, սուրբ ուժ և խորհուրդ։ Միայն տատիկներն են մի քիչ բարկանում, իրենց վրա աշխատում ենք քիչ ջուր լցնել։