Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
— Ի՞նչդ է ցավում:
— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:
Հավակնություն — իր արժանիքների՝ հատկությունների գերագնահատում, մեծամտություն։
2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան
Առակի գլխավոր հերոսն առյուծն է։ Առյուծը ուժեղ է, հզոր և խելացի։
3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:
Ծույլ Նարեկը
Լինում են երկու ընկեր՝ Արմենը և Նարեկը։ Արմենը խելացի էր, գրագետ, սիրում էր սովորել։ Նարեկը ծույլ և ալարկոտ էր ինչի պատճառով նրա բոլոր տնային աշխատանքները Արմենն էր անում։
Մի օր դպրոցում Նարեկի գրավոր աշխատանքն անելով Արմենը չհասցրեց կատարել իր աշխատանքը ։Արդյունքում Նարեկը ստացավ բարձր գնահատական , իսկ դասարանի մեծ մասը ցածր, քանի որ առաջադրանքը դժվար էր։Նարեկը ծիծաղելով նայեց բոլորին և ասաց
_ Ինձ նման լավ սովորեք և ինձ նման խելացի եղեք՝ ծույլեր։
