Ձայնավորների ուղղագրությունը

Է-Ե

Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա

Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…

Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ Որևէ, ինչևէ, երբևէ, բայց որևիցե, ինչևիցե, երբևիցե:

Գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ

1․ Լրացրեք Ե կամ Է

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ,էջանշան,  որևիցէ,  գոմէշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենէժան, չէինք, էկրան, Էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, ծովեզր,  հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, լայնէկրան,  եգիպտացորեն, զարկերակ:

2․Լրացրեք Ե կամ Է

Աներևույթ, առէջ, ամենաէժան, գոմեշ, ինչևիցէ, հնեաբան, վերելակ,  երփներանգ, ենք, էի, որևէ,  ես, նորեկ, մանրէ:

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Գնացքը I օրը անցավ 574 կմ, II օրը՝ 56կմ-ով ավելի, քան  օրը : III օրն անցավ 74կմ-ով պակաս, քան II օրը: Որքա՞ն ճանապարհ անցավ գնացքը 3 օրում:

I օր-574կմ

II օր-56կմ-ով ավելի

III օր-74կմ-ով պակաս

Որքա՞ն անցավ 3 օրում

Լուծում

574+56=630

630-74=556

574+630+556=1760

Պատ՝1760

Հաշվիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը, եթե նրա կողմերի երկարություններն են՝ 7 սմ և 12 սմ: 

Լուծիւմ

7×2+12×2=14+24=38

7×12=84

Պատ՝ պարագիծ-38 մակերես-84

  1. Համեմատիր.
    ա) 2Ժ 24ր < 200ր            բ) 2Ժ 50ր < 250ր
    գ) 2օր 15Ժ>60Ժ          դ)  3օր 10Ժ < 310Ժ

Դատարկ ջրավազանի մեջ առաջին խողովակով լցվեց 1350լ ջուր, իսկ երկրորդով՝ 480լ: Տնկիները ջրելու համար պապիկը այդ ջրից օգտագործեց 1580լ : Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
I խողովակ-1350լ                                                                                                                          IIխողովակ-480լ                                                                                                                              

Օգտ 1580լ ջուր:  

Մնաց-?

Լուծում

1350+480=1830

1830-1580=250

Պատ՝250լ

 Արտահայտիր տարիներով:
 ա) 2 դար 12 ամիս= 201                    բ) 5դար 6 տարի=506

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:

Առաջադրանքներ՝

  • Ի՞նչ սովորեցրեց առակը։ Առակը սովորեցրեց, որ չի կարելի գլուխ գովել, չի կարելի ժամանակից շուտ ասել մի բան ինչը դեռ չես արել։
  • Բացատրիր կարմիրով նշված բառերի իմաստները, մտապահիր։ Փառասիրություն- Փառքի ձգտում,
  • Ժայռ-գետնից սեպաձև բարձրացած քարեղեն զանգված
  • Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։
  • երազանք-յերազանք, ես-յես, ետևից-յետևից, Երբ-յերբ, երկու-յերկու, եմ-յեմ։ որսալ-վորսալ, որ-վոր ոտք-վոտք ով-օվ։
  • Տեքստը սովորիր շատ լավ կարդալ։