Մաթեմատիկա

Գրիր այն թիվը, որը պարունակում է միայն՝

ա) 7 հազ.  + 3 հ.  + 3տ.  + 5մ. = 7335

8 × 10000  + 3 × 1000  +  2 × 10=83020         

  200000 + 400  + 5=200405

 բ)  60000  +  2000  +  50 + 5=62055
      4 ×100000  + 3 × 100  + 2 × 1=400302
      6 հազ.  + 3 հ.  + 8մ.  = 6308

Կազմիր արտահայտություն և պարզիր.
ա) Որքանո՞վ կմեծանա 34581 թիվը, եթե նրա գրության հինգերորդ կարգում գրված թվանշանը փոխարինենք 8-ով: 

Լուծում

84581-34581=50000

Պատ՝5000-ով է մեծանում թիվը:

բ)  Որքանո՞վ կփոքրանա 434581 թիվը, եթե նրա գրության հազարավորը փոխարինենք 0-ով :

     Լուծում

434581-430581=4000

Պատ՝4000-ով է փոքրանում թիվը:

Զբոսաշրջիկները առաջին օրում անցան 20կմ ճանապարհ, որը 5 անգամ քիչ է երկրորդ օրվա անցած ճանապարհից: Որքա՞ն ճանապարհ են անցել զբոսաշրջիկները այդ երկու օրում:

1-օր անցան-20կմ

2-օր անցան-5 անգամ քիչ

Որքա՞ն անցան երկու օրում:

Լուծում

20×5=100

100+20=120

Պատ՝ 120կմ

Հաշվիր.
ա) 8592: 6=1432
բ ) 5580:60=93
գ ) 3320 * 7=22240
դ) 308 * 40=12320

ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, քանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը վերափոխումէ բնությունը, որովհոտև շատ պահանջմունքներ է ունենում: Բայց փոփոխելով բնությունը մարդը պետք է վերականգնի բնությանը պատճառած վնասները։

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Տնտեսության մեջ օգտագործվում են անտառներ:

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Մեր տան կահույքը, աթոռները և պահարանները փայտից են ։ Դրանք պատրաստել են կահույքագործները։

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Բույսերը մարկության մի մասն են կազմում։ Հարկավոր է լինել շատ ուշադիր և հոգ տանել յուրաքանչյուր բույսի մասին։ Ես շատ եմ սիրում խնամել և աշխատել բույսերի հետ։ Սիրում եմ ջրել մեր այգու ծառերը։

Мои летние каникулы

Это лето было самым запоминающимся летом в моей жизни. Его я провел в родном городе со своими лучшими друзьями. Погода была просто прекрасная: яркое солнце и теплый воздух, почти не было дождей. Днём мы обычно играли в футбол, волейбол , баскетбол, а вечером на велосипедах ездили к речке.  Очень запомнился наш  поход в лес с родителями: там мы пели песни у костра, ловили рыбу, спали в палатках.  Этим летом  я  научился ездить на лошади, играть на гитаре простые песни. Ещё этим летом у меня появился новый друг. Дедушка привез мне маленького черненького щенка. Он, конечно, ещё мал, но у него очень умные глаза и он очень много понимает. Он даёт лапу, ложится, садится, лает.

Дополнительное задание: прочитать и пересказать текст своими словами.

Новые слова:

запоминающий — հիշվող

родной -հարազատ

воздух — օդ

лапа-թաթ

костёр -խարույկ

Օ-Ո ուղղագրություն ։ Գործնական աշխատանք։

1)Թրչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի, մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզոծել, ջրօրհնեք, այսօրինակ, հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ, անօգնական, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն։

2)Հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութաբանական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, Որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, Ոլգոգրատ։