ԱՌԱՍՊԵԼ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-25-Ի ՆԱԽԱԳԻԾ

064

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ «ՉԱԼԱՆԿԸ»

1․

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:
Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։

– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է

։— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…Ու նորից բարկացավ. -Դե, կորի՛, անպետք։ Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։ Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։ Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել: Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ․

  1. Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր շների մասին և մեկը տեղադրիր բլոգումդ։ Շները կարողանում են հասկանալ մարդկային զգացողությունները:
  2. Գրիր Չալանկին բնութագրող 8 հատկանիշ։Չալանկը շատ հավատարիմ ,խելացի , խելոք և բարի, նա բոլոր շներից տարբերվում էր նրանով որ նա տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր կերպ ։Նա շատ հասկացող էր և անիմաստ չեր հաչում։Չալանկը սիրում էր օգնել բոլորին։
  3. Ըստ քեզ՝ ի՞նչ էր պատահել դրսում։ Ինչո՞ւ էր շունը հաչում։Իմ կարծիքով Չալանկը հաչում էր որովհետև գող էր մտել գոմի մեջ։