Մաթեմատիկա

Վարժ 241

Կատարիր հանումը և արդյունքը ստուգիր գումարումով։

ա]785-385=400

400+385=785

45844-8158=37686

37686+ 8158=45844

Վարժ 244

Կատարիր գործողությունները։

ա]15օր 20ժ — 2օր 18ժ=13օր 2ժ

18ժ 18ր — 2ժ 18ր=16ժ

27ր 55վ — 7ր 45վ=20ր 10վ

Վարժ 247

Երեք թվերի գումարը- 3456 է

I թիվը մեծ է երկորդից 345-ով

II թիվը փոքր է երրորդից 612-ով

Որ թվերն են դրանք՞

Լուծում

1]3456:3=1152

2]1152+345=1492

3]1492-612=880

4]1492+880=2372

5]3456-2372=1082

Պատ 1-1492

2-880

3-1082

Մաթեմատիկա

Վարժ․ 225

Կատարիր գումարումը և արդյունքը ստուգիր հանումով։

ա) 585+585= 1170

1170-585=585

82844+7258=90102

90102-7258=82844

Վարժ․ 227

Հաշվիր արտահայտության արժեքը։

ա) 99x (909-555)+7890: (3218-3188)+78x 90=

909-555=354

99×354=35046

3218-3188=30

7890: 30=263

78×90=7020

35046+263= 35309

35309+7020=42329

Վարժ 228

Արտագրիր աստղանիշները փոխարինելով համապատասխան թվանշաններով։

ա) 4235+3057+37237= 44529

English

EX 4

2. Sofia and Chris play tennis and basketball . They don’t play football.

3. Rose plays football and basketball . She doesn’t play tennis.

4. Zack plays tennis and basketball. He doesn’t play football.

5. Anna and I play football and tennis.We don’t play basketball.

EX 5

  1. Carol gets up at 7 o’clock every day.
  2. She has breakfast at 7.30.
  3. She goes to school at 8 o’clock.
  4. She has lunch at 2 o’clock.
  5. She does her homework in the evening.
  6. She watches TV at 8 o’clock.
  7. She goes to bed at 10 o’clock.

EX 8

  1. Do you like chocolate?
  2. Does she play the guitar?
  3. Does Carlos listen to music?
  4. Do dogs run fast?
  5. Does your friend speak English?
  6. Do Liz and Ben go to school?

Երջանիկ խրճիթը

Ավետիք Իսահակյան» Երջանիկ խրճիթը – Մարի Մուղդուսյանի ուսումնական բլոգը

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողկին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշկամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևու էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրում մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ՝ է ծխում, միուսը արցունքոտ աչքերեվ նայում է հեռուն:

-Ինչու ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ինչդ է պակաս, թե սեր ունիս մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդու ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Եվ երիտասարդը մի օր զգուշ դուս ելավ դալիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր ըերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե~յ մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմի ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենի բաժին է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի:

1.Հետևյալ բառերը,բառակապակցություններն ու արտահայտություները փոխարինիր իմաստով մոտ բառերով,բառակապակցություններով ու արտահայտություններով։

Թիկն տալ-հենվել

Վեր առնել- բարձրացնել

Մտքի մեջ ընկած-մտածկոտ

Սեր ունենալ-սիրել

Ալևոր մարդ-ծեր մարդ

Մտախոհ- մտքերի մեջ ընկած

Հացի նստել- հաց ուտել

Պատի տակ կուչ գալ- վախից կծկվել

ՈԻրիշի ձեռքին նայել-հույսը մեկի վրա դնել

Բաժին տալ- որոշ մաս բաժին տալ

Գրկների մեջ առնել- գրկել

Կրակը թևին տալ-  վառվել

4.Մանրամասն նկարագրիր խրճիթն ու տունը,որտեղ մեծացավ տղան։

Խրճիթն փոքրիկ փայտե խրճիթ էր։Իսկ հարուստ ուղևորի տունը մեծ հսկայական տուն էր։

5.Որն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը։

Պատմվածքի հիմնական իմաստը այն է, որ եթե երեխա ենք տեսնում, որը կորել է պետք է երեխայի ծնողներին գտնել։

8.Գտիր նոր վերնագիր այս պատմվածքի համար։ Նոր վերնագիրը այս պատմվածքի լինելու է՝ Ընտանիքի Կարոտ։

Буква „ты”

Буква «ты» Леонид Пантелеев - Рассказы для детей

Учил я одну маленькую девочку Иринушку читать и писать. Была она большая умница. Мы выучили с ней все русские буквы, могли уже читать и писать. Оставалась у нас только одна буква, самая последняя, – буква я”. Я, как всегда, показал Иринушке букву и сказал:

  • А это вот, Иринушка, буква „я”.

Иринушка с удивлением на меня посмотрела и говорит:

  • Ты?
  • Почему „ты”? Я же сказал тебе: это буква „я”.
  • Буква „ты”?
  • Да не „ты”, а „я”.

Она ещё больше удивилась и говорит:

  • Я и говорю „ты”.
  • Да не я, а буква „я”.
  • Не ты, а буква „ты”?

Ну что же с ней делать? Как же ей объяснить, что „я” – это не я, это только буква.

  • Хорошо, – сказал я. – Можешь идти гулять.

На другой день Иринушка пришла на урок, открыла букварь и быстро-быстро прочитала:

  • Тыкову дали тыблоко.
  • Что такое? Какому Тыкову? Какое тыблоко?

Посмотрел я в букварь, а там написано: „Якову дали яблоко”. Вам смешно? Я тоже, конечно, посмеялся. А потом говорю:

  • Яблоко, Иринушка, яблоко, а не тыблоко. Она удивилась и говорит:
  • Яблоко? Так это, значит, буква „я”?
  • Да, правильно. Это буква „ты”, – сказал я радостно.

Конечно, нехорошо, говорить неправду, но если бы я сказал „я”, а не „ты”, может быть, Иринушка так всегда и читала бы вместо „яблоко” – „тыблоко”, вместо „язык” –„тызык”.

А Иринушка теперь уже большая и давно знает все буквы

ԵՐԳ

Հացկըթխեմ

Հաց կըթխեմ գարի ա,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ ուրախ տարի ա,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Կըրակը թռավ քարից,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ես կըմեռնեմ քո դարդից,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Ծով ա դառել մեր դաշտը,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Հաց եմ թխել մշակին, երի,
երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ետ եմ նստել դոշակին,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Երեսիդ կարոտել եմ,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ոնց որ վարդ մանիշակին,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Քաղենք խաղողը, Երգ ու բան, էջ 117

Քաղենք խաղողը, լըցնենք կողովը,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Բե՛ քաղենք սևը, փըռենք արևը,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Բե՛ քաղենք խարջին, ծախենք, տանք խարջը,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Սաթենին, տանք Սաթենիկին,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Նազելին, չըմընա կալին,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Քաղենք Արենին, շուտ գըցենք գինին,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Լըցնենք կարասը, որ շուտ խաղ ասը,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Լըցնենք տըճերը, որ շուտ ճըկմըկա,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Շուտ գցենք մաճառ, խմենք անպատճառ,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Փըռենք բոլ չամիչ, ուտենք քիչ ու միչ,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Բոլ դոշաբ էփենք, ձմեռը շըփենք,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Անենք բոլ կախան, պըրծնի մեր յախան,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Ա՜խ, լոթի Մարան

Հայ մերիկ

Քեզի մեռնիմ, Էջմիածին

Գողթան մանկտիք

Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնա ձեզ:

Դուք ամենից եք զրկված,
Փառքեր ունիք, բայց կորած,
Հայ եղբայրները Ձեր ճնշված,
Ու Հայրենիքն ավերված:

Գիտե՞ք, ո՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից եք, որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին:

Մարմնամարզություն

Այսօր մարմնամարզության ժամանակ մենք բավականին դժվար վարժություններ արեցինք։ Սկզբում գլխի վարժություն, հետո կքանիստ արեցինք, փորի պռես 30 հատ։ Այս շաբաթ շատ ավելի հեշտ էր և այս շաբաթ ավելի շատ կարողացանք մարզվել։ Իմ մարզումներին մասնակցում է նաև իմ եղբայր Դավիթը՝ ով մեկ տարեկան է։

Как с пользой провести карантин: 10 советов от знаменитого тренера из  Нагарии - Нагария онлайн

Ավետիք Իսահակյան

Եղնիկը

Անտառի և աշնան պատմությունը – Խաչիկ Ադամյան

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:    «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:    Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:    Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…    Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:    Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…    Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…    Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:    Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:    Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:    Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր։Ոսկեգեղմ-Ոսկեգույն տերևներ ունեցող,խարտյաշ-շեկ,ուշագրավ-աչքի ընկնող,խորասույզ-ջրի մեջ սուզված,մի բանով տարված, վերջալույս-հորիզոնի մայրամուտային վառ լուսավորությունը,ծլկվել-սուսիկ-փուսիկ փախչել,շառաչ-աղմկալից ձայն,խավար-բացարձակ մթություն։
  2. Եղնիկին նկարագրիր։մի մատաղ ու խարտյաշ եղնիկ, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկար, նուրբ թարթիչների տակ։
  3. Դուրս գրիր եղնիկի հոգեվիճակն արտահայտող նախադասությունը։ Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
  4. Դուրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը։ Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: 
  5. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը։ Չի կարելի ոչ ոքի իր տնից հեռու տանել, քանի որ ամեն մեկը ուզում է լինել իր մայրիկի և հայրիկի հետ, խաղալ իր բակում իր ընկերների հետ և տեսնել իր հարազատներին։