Ը-ի ուղղագրությունը

  • Բառասկզբում լսվող Ըն գրվում է Ը տառով
  • Օրինակ`ընձուղտ, ընկույզ, ընկնել, ընթացք, ըմբիշ
  • Բառամիջում գրվում է Ը, եթե դրանով սկսվող արմատ կա:
  • Օրինակ` անագընթաց, անընդունելի, նախընտրել, համընկնել:
  • Հին հայերենում ունեցել ենք ԸՆԴ և ԸՍՏ նախդիրները, որոնք այժմ գործածվում են բառամիջոիմ, օրինակ` օրըստօրե, մեկընդմիշտ, քայլընդքայլ
  • Բառավերջում լսվող Ըն անպայման գրվում է, օրինակ` սեղանը, գիրչը, մարդը, տունը
  • Մնացած դեպքերում Ը-ն լսվում է, բայց չի գրվում
  • Օրինակ` գնդակ, ստել, անխնա, վագր…

Պետք է հիշել

  • Կան ձայն արտահայտող բառեր, որոնցում Ը-ն միակ ձայնավորն է և անպայման գրվում է, օրինակ` շըրխկ, դըրխկ, գըմփ….
  • Մեկընդմիշտ, համընդհանուր, լուսընկա, հոտնկայս, օրը.նդմեջ, հատընտիր, չնդունել, կնկնի, շրջակա, գնդացիր, առընթեր, անընդմեջ, մերթընդմերթ, օրըստօրե, անընկերասեր, չտեսնվել, կնկատի, կրնկակոխ, սրտամոտ, զուգընկեր, ընչաքաղց:

Համո Սահյան

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Արձակ պատմիր բանաստեղծությունը:
  • Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին: Առուն պարզ էր և անբիծ։
  • Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ: Անհանգիստ առուն։
  • Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր: Երբ ձկնիկը ուրախ , զվարթ խուտուտ տվեց և առուն արագ դիպչելով քարերին լցվեց ծովը։
  • Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև: Երբ առուն ու ձկնիկը հանդիպեցին ձկնիկն ասաց․ — Առու ես ուզում եմ քեզ խուտուտ տալ։
  • — Իսկ ինչու՞
  • —Որ մի փոքր զվարճանանք։