Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ
- Արձակ պատմիր բանաստեղծությունը:
- Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին: Առուն պարզ էր և անբիծ։
- Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ: Անհանգիստ առուն։
- Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր: Երբ ձկնիկը ուրախ , զվարթ խուտուտ տվեց և առուն արագ դիպչելով քարերին լցվեց ծովը։
- Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև: Երբ առուն ու ձկնիկը հանդիպեցին ձկնիկն ասաց․ — Առու ես ուզում եմ քեզ խուտուտ տալ։
- — Իսկ ինչու՞
- —Որ մի փոքր զվարճանանք։