Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Հարցեր և առաջադրանք
- Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
- Մշուշների շղարշի տակ- մռայլ եղանակին, փոշու, ծխի,ամպի մեջ ։
- Ամպը լեզուն կուլ է տվել- ամպը տխրել է։
- Ցերեկն էլ է ցրտից կծկվել- Արև չկա, ցրտել է։
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը: Քամու ձեռքերն անհամարձակ, Ամպի փեշերն են քաշքշում:
- Բացատրիր վարդագույնով նշված բառերը:մշուշների շղարշ-փոշու, ծխի, ամպի և այլն նուրբ զանգված օդի մեջ, խաշամ — անտառում տարվա ընթացքում թափված տերևները, ճյուղերը, կեղևը, պտուղները և բուսական այլ մնացորդները: Որոտալ- դղրդալ, ուժքին ձայնով՛ աղմուկով պայթել՝ բանել շարժվել,թնդալ, բարձր ձայնով հնչել,
Կարդալիս՝
- ի՞նչ գույներ ես տեսնում- դպիտակ , մոխրագույն
- ի՞նչ ձայներ ես լսում- խշխշան ձայներ։
