Համո Սահյան

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

  • Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
  1. Մշուշների շղարշի տակ- մռայլ եղանակին, փոշու, ծխի,ամպի մեջ ։
  2. Ամպը լեզուն կուլ է տվել- ամպը տխրել է։
  3. Ցերեկն էլ է ցրտից կծկվել- Արև չկա, ցրտել է։
  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը: Քամու ձեռքերն անհամարձակ, Ամպի փեշերն են քաշքշում:
  • Բացատրիր վարդագույնով նշված բառերը:մշուշների շղարշ-փոշու, ծխի, ամպի և այլն նուրբ զանգված օդի մեջ, խաշամ — անտառում տարվա ընթացքում թափված տերևները, ճյուղերը, կեղևը, պտուղները և բուսական այլ մնացորդները:  Որոտալ- դղրդալ, ուժքին ձայնով՛ աղմուկով պայթել՝ բանել շարժվել,թնդալ, բարձր ձայնով հնչել,

Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում- դպիտակ , մոխրագույն
  2.  ի՞նչ ձայներ ես լսում- խշխշան ձայներ։

Оставьте комментарий