Յ-ի ուղղագրությունը

Հայերենում յ-ն հանդես է գալիս ձայնավորների հետ և այդ կերպ կազմում երկհնչյուններ, ինչպես օրինակ – յա, յու, ույ — Հայաստան, ծայր, արյուն, անկյուն,  քույր, ընկույզ

Յ տառն երբեմն կոչում ենք ձայնակապ, որովհետև կապում է երկու ձայնավոր հնչյուններ: Հայերենում շատ հաճախ երկու ձայնավորների միջև լսվում է “Յ”տառը, օրինակ տեսնեի գրում ենք բայց լսում ենք տեսնեյի, ուղիով գրում ենք բայց լսում ենք ուղիյով: Լսվող Յ-ն գրվում է միայն “Ա” և “Ո” ձայնավորներից հետո, օրինակ` երեխա- երեխայի, խաղա-խաղայի, սարո-Սարոյին, երեկո-երեկոյան:

Բառավերջում գրվում է “Յ” մի քնաի օտար բեռերում, օրինակ` Սերգեյ, Ալեքսեյ, հոքեյ, լիցեյ:

Կան մի շարք հատուկ անուններ, որոնցում լսում ենք “Յ” հնչյունը, օրինակ Վիկտորիա, Ասիա…: Այս կապակցությամբ պետք է հիշել. եթե տվյալ բառը աշխարհագրական անուն է, ապա գրվում է “Ի”-ով, օրինակ` Իտալիա, Ասիա, Վիկտորիա, Ֆրանսիա, Սոֆիա, Անտալիա իսկ, եթե մարդու անուն է, ապա գրվում է “Յ”-ով, օրինակ` Ասյա, Վիկտորյա, Սոֆյա….:

Պետք է հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը

Ունենք միմիայն- միայն և ունենք միմյանց-իրար, մեկմեկու

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Յ”- Մատյան, ատյան, լռելյայն, վայրկյան, իշայծյամ, եղյամ, հայելի, խարտյաշ, դղյակ… 

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ի”-հեքիաթ, միլիոն, ակադեմիա, օվկիանոս, կրիա, քամելիոն, խավիար, ռադիո, ամբիոն, օրիորդ, միլիարդ…

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ե”-քվեարկել,հրեա, իդեալական, պատանեական…

Վարժություն 1: լրացրեք բաց թողած տառերը

Հեքիաթ, ակացիա, Սոֆյա (աղջկա անուն),բամիա, այծյամ, եղյամ, էքսկուրսիա, Ասյա (աղջկա անուն), խավիար, կղզյակ, կրիա, միլիարդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցյալ,միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (քաղաք),քամելեոն,  հաճելի, նայեել:

Վարժություն 2: լրացրեք բաց թողած տառերը

Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հայելի, երեխայի, Սերգեյից, դղյակ, գնայի, բամիա, կրիա, վերարկույով, կարկաչուն (պատասխանում է ինչպիսի՞ հարցին), ղոփյուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորյա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլյա, անասնաբույժ, ափսեյից, արքային:

Առասպել Արա Գեղեցիկի մասին

277171-1

Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը, շատ էր տանջվում անփոխադարձ սիրուց Հայաստանի տիրակալ Արա Գեղեցիկի հանդեպ: Բայց նրա բոլոր փորձերը գայթակղել Արա Գեղեցիկի սիրտը ապարդյուն էին: Բոլորին ում Շամիրամն ուղարկում էր Ասորեստանից շռայլ ընծաներով, Արան ետ էր ուղարկում: Դրա համար էլ, որ Շամիրամը պահեց իր հոգում մահացու ոխը: Քիչ անց նա հայտարարեց, որ պատերազմով է գալու Հայաստան, որպեսզի բռնի ուժով գրավի և երկիրը, և հպարտ թագավորին:

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ սարի ստորոտից ոչ հեռու, մի զմրուխտագույն դաշտավայրում: Երեկոյան Ասորեստանի զինվորները սկսեցին ճնշել հայկական զորքերին: Այդ ժամանակ Շամիրամը հրամայեց գերի վերցնել հայ թագավորին: Բայց Արա Գեղեցիկի զինվորները որոշել էին՝ մահ կամ ազատություն: Նրանք նետվում էին գեղարդների վրա ու թույլ չէին տալիս, որ թշնամին մոտենա: Եվ հենց այդ ժամանակ Ասորեստանի թագուհու սիրեկաններից մեկը վիրավորեց թունավոր նետով հայ թագավորին. նա ուզում էր այդպիսով ազատվել գեղեցիկ մրցակցից:

Արա Գեղեցիկը մահացավ ճակատամարտի դաշտում, թունավոր նետի հասցրած վերքից: Շամիրամը հրամայեց գտնել ու բերել իր ոտքերի առաջ նրա մարմինը, որպեսզի վերջին անգամ կարողանա տեսնել այն  մարդուն, որը գերադասեց մահը իր՝ թագուհի Շամիրամի սիրուց : Ռազմիկները բերում էին իր մոտ մի սպանվածին մյուսի հետևից: Եվ ինչ-որ ժամանակ անց ամբողջ դաշտավայրը ծածկվեց Հայաստանի առաջնորդի փառավոր զինվորների մարմիններով: Սակայն չկար դրանց թվում Արա Գեղեցիկի մարմինը: Զինվորները կրկնում էին. «Առ, զննի. առ, զննի», որը նշանակում է. «դե նայիր, դե նայիր»: Թագուհին կանգնած էր քարացած, ու  արցունքները հոսում էին գետի նման:

Հայթագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համարար,Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին:

Շամիրամի հույսերն ի դերև են ելնում: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իրփեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդիխռովքը։