Ականջավոր բու

Մարմնի երկարությունը 35-37 սմ է, թևերի բացվածքը՝ 90-100 սմ, կենդանի զանգվածը՝ 240-330 գ, էգերը խոշոր են արուներից։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից մոխրադեղնադարչնագույն է՝ մանր խայտերով, ներքևից՝ մուգ ժանգաշիկավուն՝ ավելի վառ խայտերով։ Թևերը երկար են, դիմասկավառակը՝ դարչնանարնջագույն՝ սև սահմանագծված, աչքերը՝ նարնջագույն, ականջին՝ երկար փետրափնջեր։ Երիտասարդի փետրածածկն ավելի մոխրագույն է, ականջներին կան աղվափետրափնջեր։ Բացառապես գիշերային թռչուն է, ցերեկը հանգստանում է ծառի բնին մոտ ճյուղերին կամ խիտ սաղարթում։

Մարմնի վերին մասը գորշագույն է՝ մուգ երկայնակի բծերով, ստորին մասը ժանգաշիկավուն է՝ խոշոր երկայնակի բծերով և բարակ լայնակի շերտերով։ Ականջանման փետուրները երկար են ու դասավորված ուղղահայաց դիրքով։ Ոտքերը փետրավորված են մինչև մատների հիմքը։ Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը ետ։ Աչքերը խոշոր են ու դեղին։ Էգերի քաշը 284 — 330 գրամ է, արուներինը 233 — 257 գրամ։ Էգերի թևերի բացվածքը 93 — 101 սմ է, արուներինը 86-93 սմ։

Բնակվում է նոսր անտառներում, գետաձորերում, մեկուսի պուրակներում, զբոսայգիներում։ Սնվում է մանր թռչուններով, մկնակերպ կրծողներով։

Բնադրվում է ագռավների կաչաղակների և գիշատիչ թռչունների հին բներում, առանձին դեպքերում ծառերի փչակներում, նախապատվությունը տալիս է անտառների ոչ խիտ հատվածներին։

Բացարձակ գիշերային թռչուն է, ցերեկը թաքնվում է ծառերի խիտ ճյուղերում։ Ձայնը խուլ է և ողբալի։ Աշնանը կազմում են 15-20 անհատներից բաղկացած երամներ։

Սնվում է հիմնականում մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով։ Արարատյան հարթավայրում բնադրվողները սնվում են անտառային մկներով և ճնճղուկներով։ Չափազանց օգտակար թռչուն է։

Գեղեցիկ ու վտանգավոր` փշոտ իժ

Գեղեցիկ ու վտանգավոր` փշոտ իժ

Բնակվում են տարբեր կենսավայրերում՝ ներառյալ կանգուն և հոսող ջրավազանների առափնյա տարածքները, անտառները, անապատներն ու լեռնային տարածքները։ Հայտնի են կիսաջրային, փորող և ծառերի վրա մագլցող տեսակներ։Բոլոր իժեր թունավոր են։ Վերծնոտային ոսկրերը շատ կարճ են ու շարժուն, օժտված են երկար խողովակավոր թունամուղ ատամներով։ Ատամներ կան նաև թևանման ոսկրերի և ստորին ծնոտի վրա։Ընդգրկում է մանր, միջին չափի և խոշոր տեսակներ (երկարությունը՝ 0, 35-3, 5 մ)։ Բնորոշվում են համեմատաբար հաստ մարմնով ու հիմնականում կարճ պոչով։ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է մանր կատարավոր թեփուկներով կամ հարթ վահանիկներով (վահանագլուխ իժեր)։ Մաշկը ծածկված է կատարավոր կամ հարթ թեփուկներով։ Աչքերը լավ են զարգացած, բիբը օվալաձև է և ուժեղ լույսի պայմաններում ունի ուղղահայաց ճեղքի տեսք։