ԵՐԳ

Հացկըթխեմ

Հաց կըթխեմ գարի ա,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ ուրախ տարի ա,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Կըրակը թռավ քարից,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ես կըմեռնեմ քո դարդից,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Ծով ա դառել մեր դաշտը,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Հաց եմ թխել մշակին, երի,
երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ետ եմ նստել դոշակին,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Երեսիդ կարոտել եմ,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ոնց որ վարդ մանիշակին,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Քաղենք խաղողը, Երգ ու բան, էջ 117


Քաղենք խաղողը, լըցնենք կողովը,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Բե՛ քաղենք սևը, փըռենք արևը,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Բե՛ քաղենք խարջին, ծախենք, տանք խարջը,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Սաթենին, տանք Սաթենիկին,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Նազելին, չըմընա կալին,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Քաղենք Արենին, շուտ գըցենք գինին,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Լըցնենք կարասը, որ շուտ խաղ ասը,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Լըցնենք տըճերը, որ շուտ ճըկմըկա,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Շուտ գցենք մաճառ, խմենք անպատճառ,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Փըռենք բոլ չամիչ, ուտենք քիչ ու միչ,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Բոլ դոշաբ էփենք, ձմեռը շըփենք,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Անենք բոլ կախան, պըրծնի մեր յախան,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Ա՜խ, լոթի Մարան

Հայ մերիկ

Քեզի մեռնիմ, Էջմիածին

Գողթան մանկտիք

Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնա ձեզ:

Դուք ամենից եք զրկված,
Փառքեր ունիք, բայց կորած,
Հայ եղբայրները Ձեր ճնշված,
Ու Հայրենիքն ավերված:

Գիտե՞ք, ո՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից եք, որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին:

Оставьте комментарий