Փարիզը

  Այդ օրը Փարիզում էր։ Ամեն տեղ հնչում էր LA BOHÈME ստեղծագործությունը Շառլ Ազնավուրի կատարմամբ։ Եվ ես տեսա Փարիզի իրական գեղեցկությունը։ Մարդիկ նկարում էին շատ գեղեցիկ նկարներ։ Հենց Փարիզը նման էր նկարի, որի հեղինակը շատ հայտնի նկարիչ էր։Ես զարմացել էի։ Այնտեղ բոլորը երջանիկ էին և սիրված։ Անգամ ցուրտ եղանակին ոչ ոք չէր մրսում։ Նրանք ժպտում էին և թեյում։ Տարիներ անց ես էլ կնկարեմ Փարիզի փողոցներից մեկում և կլինեմ հայտնի նկարչուհի։

Շառլ Ազնավուրը և Փարիզի Աստվածամոր տաճարը - Հայոց պատմության ակումբ /  Armenian history club | Facebook

«Շառլ Ազնավուր»

Առաջադրանքներ
1.      Ինպչպե՞ս պատահեց, որ փոքրիկ Ազնավուրին Շարլ կոչեցին:
Մայրիկը ցանկանում  էր Շարլին տալ  Շահնուր անունը,  բայց  մանկաբարձուհին  մտածեց, որ Շահնուր  անունը  դժվար անուն է  և տվեց Շարլ անունը;
2.     Քանի՞ տարի է ապրել Ազնավուրը:  
Շարլ Ազնավուրը ապրել է 94 տարի։
3.     Ի՞նչ էր Շարլի մայրիկի և հայրիկի անունները:
Միշա և Քնար Ազնավուրյաններ։
4.     Տեքստից դուրս գրեք 10 գոյական: 
Մամկաբարձուհի, կոճակ, տաբատ, մանչ, թմբլիկ, մազ, աչքեր, այտեր, նկարներ, թռիչք։
5.      Ինչո՞ւ մանկաբարձուհին չէր կարողանում արտասանել Շահնուր բառը:
Որովհետև  մանկաբարձուհին չէր տիրապետում օտար լեզուների հնչյունաբանությանը։

Առաջադրանքներ՝

  1. Ո՞վ էր Աիդան և ինչպիսի՞ն էր նա:Աիդան Շառլի քույրիկն էր ։ Նա ուներ սև աչքեր,Աիդան հոգատար էր և շատ էր սիրում իր եղբորը։
  2. Ինչո՞ւ էր Ազնավուրների ընտանիքում հաճախ բժիշկ հայտնվում:Ազնավուրների ընտանիքում հաճախ բժիշկ էր հայտնվում, որովհետև Աիդաի ձեռքը ինչ ընկնում էր նա խցկում էր Շառլի բերանը, նաև բժիշկը փորձում էր բացատրել Աիդաին որ ստամոքսը աղաց չէ։
  3. Ինչպիսի՞ երեխա էր Շարլը, դուրս գրեք նրան նկարագրող հատվածները:Նա գունատ էր բայց լիքը այտերով, հետաքրքրասեր ու կլոր աչքերով,կարճ կտրած մազերով։
  4. Տեքստից դուրս գրեք մեկ դարձվածք: Աչքերը թերահավատությամբ հառել։
  5. Ինչո՞ւ էր Շարլի քույրիկն ամեն ինչ տալիս, որ նա ուտեր:Շարլի քույրիկն ամեն ինչ տալիս էր, որ նա ուտեր որովհետև Աիդան չէր սիրում նիհարներին։

English

5.Do you love me?

6.Does she love me?

7.Do you like ice-cream?

8.Do you live with your family?

9.Does she go to school with her sister?

10.Do you play football with your friends?

1.Do you often play tennis?

2.Does she like play chess?

3.Does he like milk ?

4.Do they brush their teeth every morning?

5.Do you like to sleep?

6.Does she love me?

7.Do they like ice-cream?

8.Do you live with your family?

9.Does she go to school with her sister?

10.Do you play football with your friends?

EX 11

2.Does she eat ice-cream in summer

yes,she does.

3.Do the boys play football in the yard

yes,they do.

4.Do the children have got five lessons at school

no,they don’t.

5.Does Jane usually go to bed at 10 o’clock

no,she doesn’t.

Մարմնամարզություն

Այսօրվա մարմնամարզության դասը մենք սկսեցինք ժամը 10․00 ին։ Սկզբում արեցինք գլխի վարժություններ, որից հետո ցատկոտումներ և պլանկա ։ Պլանկան մի քիչ դժվար էր, բայց ես կարողացա , քանի որ մայրիկիս հետ հաճախ ենք մարզվում․ Հետո էլ ժիմ արեցինք և էլի ուրիշ վարժություններ։

Image.jpeg

Ականջավոր բու

Մարմնի երկարությունը 35-37 սմ է, թևերի բացվածքը՝ 90-100 սմ, կենդանի զանգվածը՝ 240-330 գ, էգերը խոշոր են արուներից։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից մոխրադեղնադարչնագույն է՝ մանր խայտերով, ներքևից՝ մուգ ժանգաշիկավուն՝ ավելի վառ խայտերով։ Թևերը երկար են, դիմասկավառակը՝ դարչնանարնջագույն՝ սև սահմանագծված, աչքերը՝ նարնջագույն, ականջին՝ երկար փետրափնջեր։ Երիտասարդի փետրածածկն ավելի մոխրագույն է, ականջներին կան աղվափետրափնջեր։ Բացառապես գիշերային թռչուն է, ցերեկը հանգստանում է ծառի բնին մոտ ճյուղերին կամ խիտ սաղարթում։

Մարմնի վերին մասը գորշագույն է՝ մուգ երկայնակի բծերով, ստորին մասը ժանգաշիկավուն է՝ խոշոր երկայնակի բծերով և բարակ լայնակի շերտերով։ Ականջանման փետուրները երկար են ու դասավորված ուղղահայաց դիրքով։ Ոտքերը փետրավորված են մինչև մատների հիմքը։ Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը ետ։ Աչքերը խոշոր են ու դեղին։ Էգերի քաշը 284 — 330 գրամ է, արուներինը 233 — 257 գրամ։ Էգերի թևերի բացվածքը 93 — 101 սմ է, արուներինը 86-93 սմ։

Բնակվում է նոսր անտառներում, գետաձորերում, մեկուսի պուրակներում, զբոսայգիներում։ Սնվում է մանր թռչուններով, մկնակերպ կրծողներով։

Բնադրվում է ագռավների կաչաղակների և գիշատիչ թռչունների հին բներում, առանձին դեպքերում ծառերի փչակներում, նախապատվությունը տալիս է անտառների ոչ խիտ հատվածներին։

Բացարձակ գիշերային թռչուն է, ցերեկը թաքնվում է ծառերի խիտ ճյուղերում։ Ձայնը խուլ է և ողբալի։ Աշնանը կազմում են 15-20 անհատներից բաղկացած երամներ։

Սնվում է հիմնականում մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով։ Արարատյան հարթավայրում բնադրվողները սնվում են անտառային մկներով և ճնճղուկներով։ Չափազանց օգտակար թռչուն է։

Գեղեցիկ ու վտանգավոր` փշոտ իժ

Գեղեցիկ ու վտանգավոր` փշոտ իժ

Բնակվում են տարբեր կենսավայրերում՝ ներառյալ կանգուն և հոսող ջրավազանների առափնյա տարածքները, անտառները, անապատներն ու լեռնային տարածքները։ Հայտնի են կիսաջրային, փորող և ծառերի վրա մագլցող տեսակներ։Բոլոր իժեր թունավոր են։ Վերծնոտային ոսկրերը շատ կարճ են ու շարժուն, օժտված են երկար խողովակավոր թունամուղ ատամներով։ Ատամներ կան նաև թևանման ոսկրերի և ստորին ծնոտի վրա։Ընդգրկում է մանր, միջին չափի և խոշոր տեսակներ (երկարությունը՝ 0, 35-3, 5 մ)։ Բնորոշվում են համեմատաբար հաստ մարմնով ու հիմնականում կարճ պոչով։ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է մանր կատարավոր թեփուկներով կամ հարթ վահանիկներով (վահանագլուխ իժեր)։ Մաշկը ծածկված է կատարավոր կամ հարթ թեփուկներով։ Աչքերը լավ են զարգացած, բիբը օվալաձև է և ուժեղ լույսի պայմաններում ունի ուղղահայաց ճեղքի տեսք։

Выберите правильный вариант:

Это твой город.Это твоя книга.
Это моё окно.                        Это мой дедушка.                   
Это моя мама.                         Это ваше метро.                        
Это ваш друг.                   Это ваш стол.
Это наш адрес.Это наше  море.                         
Это мои телефон.                        Это наша школа.

Յ-ի ուղղագրությունը

Հայերենում յ-ն հանդես է գալիս ձայնավորների հետ և այդ կերպ կազմում երկհնչյուններ, ինչպես օրինակ – յա, յու, ույ — Հայաստան, ծայր, արյուն, անկյուն,  քույր, ընկույզ

Յ տառն երբեմն կոչում ենք ձայնակապ, որովհետև կապում է երկու ձայնավոր հնչյուններ: Հայերենում շատ հաճախ երկու ձայնավորների միջև լսվում է “Յ”տառը, օրինակ տեսնեի գրում ենք բայց լսում ենք տեսնեյի, ուղիով գրում ենք բայց լսում ենք ուղիյով: Լսվող Յ-ն գրվում է միայն “Ա” և “Ո” ձայնավորներից հետո, օրինակ` երեխա- երեխայի, խաղա-խաղայի, սարո-Սարոյին, երեկո-երեկոյան:

Բառավերջում գրվում է “Յ” մի քնաի օտար բեռերում, օրինակ` Սերգեյ, Ալեքսեյ, հոքեյ, լիցեյ:

Կան մի շարք հատուկ անուններ, որոնցում լսում ենք “Յ” հնչյունը, օրինակ Վիկտորիա, Ասիա…: Այս կապակցությամբ պետք է հիշել. եթե տվյալ բառը աշխարհագրական անուն է, ապա գրվում է “Ի”-ով, օրինակ` Իտալիա, Ասիա, Վիկտորիա, Ֆրանսիա, Սոֆիա, Անտալիա իսկ, եթե մարդու անուն է, ապա գրվում է “Յ”-ով, օրինակ` Ասյա, Վիկտորյա, Սոֆյա….:

Պետք է հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը

Ունենք միմիայն- միայն և ունենք միմյանց-իրար, մեկմեկու

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Յ”- Մատյան, ատյան, լռելյայն, վայրկյան, իշայծյամ, եղյամ, հայելի, խարտյաշ, դղյակ… 

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ի”-հեքիաթ, միլիոն, ակադեմիա, օվկիանոս, կրիա, քամելիոն, խավիար, ռադիո, ամբիոն, օրիորդ, միլիարդ…

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ե”-քվեարկել,հրեա, իդեալական, պատանեական…

Վարժություն 1: լրացրեք բաց թողած տառերը

Հեքիաթ, ակացիա, Սոֆյա (աղջկա անուն),բամիա, այծյամ, եղյամ, էքսկուրսիա, Ասյա (աղջկա անուն), խավիար, կղզյակ, կրիա, միլիարդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցյալ,միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (քաղաք),քամելեոն,  հաճելի, նայեել:

Վարժություն 2: լրացրեք բաց թողած տառերը

Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հայելի, երեխայի, Սերգեյից, դղյակ, գնայի, բամիա, կրիա, վերարկույով, կարկաչուն (պատասխանում է ինչպիսի՞ հարցին), ղոփյուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորյա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլյա, անասնաբույժ, ափսեյից, արքային:

Առասպել Արա Գեղեցիկի մասին

277171-1

Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը, շատ էր տանջվում անփոխադարձ սիրուց Հայաստանի տիրակալ Արա Գեղեցիկի հանդեպ: Բայց նրա բոլոր փորձերը գայթակղել Արա Գեղեցիկի սիրտը ապարդյուն էին: Բոլորին ում Շամիրամն ուղարկում էր Ասորեստանից շռայլ ընծաներով, Արան ետ էր ուղարկում: Դրա համար էլ, որ Շամիրամը պահեց իր հոգում մահացու ոխը: Քիչ անց նա հայտարարեց, որ պատերազմով է գալու Հայաստան, որպեսզի բռնի ուժով գրավի և երկիրը, և հպարտ թագավորին:

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ սարի ստորոտից ոչ հեռու, մի զմրուխտագույն դաշտավայրում: Երեկոյան Ասորեստանի զինվորները սկսեցին ճնշել հայկական զորքերին: Այդ ժամանակ Շամիրամը հրամայեց գերի վերցնել հայ թագավորին: Բայց Արա Գեղեցիկի զինվորները որոշել էին՝ մահ կամ ազատություն: Նրանք նետվում էին գեղարդների վրա ու թույլ չէին տալիս, որ թշնամին մոտենա: Եվ հենց այդ ժամանակ Ասորեստանի թագուհու սիրեկաններից մեկը վիրավորեց թունավոր նետով հայ թագավորին. նա ուզում էր այդպիսով ազատվել գեղեցիկ մրցակցից:

Արա Գեղեցիկը մահացավ ճակատամարտի դաշտում, թունավոր նետի հասցրած վերքից: Շամիրամը հրամայեց գտնել ու բերել իր ոտքերի առաջ նրա մարմինը, որպեսզի վերջին անգամ կարողանա տեսնել այն  մարդուն, որը գերադասեց մահը իր՝ թագուհի Շամիրամի սիրուց : Ռազմիկները բերում էին իր մոտ մի սպանվածին մյուսի հետևից: Եվ ինչ-որ ժամանակ անց ամբողջ դաշտավայրը ծածկվեց Հայաստանի առաջնորդի փառավոր զինվորների մարմիններով: Սակայն չկար դրանց թվում Արա Գեղեցիկի մարմինը: Զինվորները կրկնում էին. «Առ, զննի. առ, զննի», որը նշանակում է. «դե նայիր, դե նայիր»: Թագուհին կանգնած էր քարացած, ու  արցունքները հոսում էին գետի նման:

Հայթագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համարար,Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին:

Շամիրամի հույսերն ի դերև են ելնում: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իրփեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդիխռովքը։