- Ո՞րն է սեբաստացիական քո ամենամեծ ձեռքբերումը։ Պատմիր։ Իմ ամենամեծ ձեռք բերումը դա բլոգավարությունն է։
- Ո՞րն է կրթահամալիրում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ է այն սիրելի(պատում)։ Իմ ամենասիրելի վայրը դպրոցի ագարակն է, որովհետև ես շատ եմ սիրում կենդանիներ։
- Ո՞րն է քո դպրոցում ամենասիրելի վայրը, ինչու է այն սիրելի։ Իմ դպրոցի ամենասիրելի վայրը դպրոցի բակն է, այնտեղ մենք խնամում ենք բույսեր։
- Ինչո՞վ է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։ Իմ դպրոցը տարբերվում է նրանով, որ մենք հաճախ աշխատում ենք համակարգիչներով։Նաև մենք ունենք մեր բլոգը։
- Նշիր այն 7 «հրաշալիքները», որոնք կան կրթահամալիրում (ներկայացնում եք Power Point ծրագրով)։
- Ո՞ր ուսուցչից ես ամենաշատը ոգեշնչվում, պատմիր նրա մասին(պատում)։ Ես ոգեշնչվում եմ ընկեր Վիկտորիայից, որովհետև նա շատ ընկերական է և բարի։Բայց իմ բոլոր ուսուցիներն էլ բարի են։
- Քանի՞ սեբաստացի կա քո ընտանիքում։ Ո՞ր հատկանիշներով են նրանք սեբաստացի։ Իմ ընտանիքում սեբաստացի եմ՝ ես, իսկ եղբայրս ապագա սեբաստացի է։
- Ի՞նչը կուզեիր փոխել կրթահամալիրում, ներկայացրու քո առաջարկները(պատում)։ Ես կցանկանայի , որ մեր կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերը լինեին մեկ շենքում ։ Շատ կցանակայի, որ մեր ագարակը ավելի մեծ լիներ և այնտեղ ավելի շատ կենդանիներ ապրեին։
- Ո՞ր գործունեությունն է քեզ ամենից շատ դուր գալիս կրթահամալիրում։ Իմ ամենասիրելի գործունեությունը բույսերի խնամքն է, քանի որ ես շատ եմ սիրում աշխատել բույսերի և ծաղիկների հետ։






