Սեբաստացու օրեր.կրթահամալիրի տոն

  1. Ո՞րն է սեբաստացիական քո ամենամեծ ձեռքբերումը։ Պատմիր։ Իմ ամենամեծ ձեռք բերումը դա բլոգավարությունն է։
  2. Ո՞րն է կրթահամալիրում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ է այն սիրելի(պատում)։ Իմ ամենասիրելի վայրը դպրոցի ագարակն է, որովհետև ես շատ եմ սիրում կենդանիներ։
  3. Ո՞րն է քո դպրոցում ամենասիրելի վայրը, ինչու է այն սիրելի։ Իմ դպրոցի ամենասիրելի վայրը դպրոցի բակն է, այնտեղ մենք խնամում ենք բույսեր։
  4. Ինչո՞վ է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։ Իմ դպրոցը տարբերվում է նրանով, որ մենք հաճախ աշխատում ենք համակարգիչներով։Նաև մենք ունենք մեր բլոգը։
  5. Նշիր այն 7 «հրաշալիքները», որոնք կան կրթահամալիրում (ներկայացնում եք Power Point ծրագրով)։
  6. Ո՞ր ուսուցչից ես ամենաշատը ոգեշնչվում, պատմիր նրա մասին(պատում)։ Ես ոգեշնչվում եմ ընկեր Վիկտորիայից, որովհետև նա շատ ընկերական է և բարի։Բայց իմ բոլոր ուսուցիներն էլ բարի են։
  7. Քանի՞ սեբաստացի կա քո ընտանիքում։ Ո՞ր հատկանիշներով են նրանք սեբաստացի։ Իմ ընտանիքում սեբաստացի եմ՝ ես, իսկ եղբայրս ապագա սեբաստացի է։
  8. Ի՞նչը կուզեիր փոխել կրթահամալիրում, ներկայացրու քո առաջարկները(պատում)։ Ես կցանկանայի , որ մեր կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերը լինեին մեկ շենքում ։ Շատ կցանակայի, որ մեր ագարակը ավելի մեծ լիներ և այնտեղ ավելի շատ կենդանիներ ապրեին։
  9. Ո՞ր գործունեությունն է քեզ ամենից շատ դուր գալիս կրթահամալիրում։ Իմ ամենասիրելի գործունեությունը բույսերի խնամքն է, քանի որ ես շատ եմ սիրում աշխատել բույսերի և ծաղիկների հետ։
Մարմարյա սրահ
Արջուկը
Իմ պարտեզը
Մեր այգին
Ես
Մեր դպրոցը
Մեր լողավազանը

Оставьте комментарий