
Կենաց նշանակում է մաղթանքի արտահայտություն։ Հայերի և մի շարք այլ ժողովուրդների մեջ տարածված սովորույթի համաձայն ՝ խնջույքի ժամանակ ոգելից խմիչք ըմպելիս մարդիկ միմյանց բարեմաղթում են հաջողություն և առողջություն՝ ցուցաբերելով իրենց փոխադարձ սերը։
Կենացները տարբեր բնույթի են լինում։ Ես ձեզ կներկայացնեմ դրանցից մի քանիսը։
Երկու վարդ են լինում՝ կարմիր և դեղին։ Անապատով գնում են ու շատ ծարավում։Չարն ասում է․ << Եկեք ջուր տամ, բայց փոխարենը ինձ ձեր թերթիկներից մեկ հատ պիտի տաք։ Դեղին վարդը համաձայնում է և տալիս, իսկ կարմիրը ծարավ-ծարավ շարունակում է։ Գնում են, գնում։ Էլի չարը դուրս է գալիս ու էլի մի թերթիկ ուզում ջրի դիմաց։ Դեղինը տալիս է, կարմիրը՝ ոչ։ Ու մինչև տեղ են հասնում, դեղինի վրա ոչ մի թերթիկ չի մնում, և երկուսն էլ թոշնում են, բայց կարմիրը անգամ վերջին պահին լինում է գեղեցիկ և առողջ, իսկ դեղինը մի չորացած ճյուղի պես։ Խմենք ճիշտ ու գեղեցիկ կյանքի կենացը։ Կյանքում էլ ապրենք ազնիվ ու մաքուր։>>
Ծերունին հիվանդ պառկած է լինում․․․ Դուռը ծեծում են ․
-Ո՞վ է․․, — Հարցնում է ծերունին․․․
— Երջանկություն-լսվում է
-Ես կյանքում երջանիկ եղել եմ, շնորհակալ եմ․․
Ժամանակ անց նորից ծեծում են
-Ո՞վ է, — հարցնում է ծերունին․․
-Հարստությունը,- լսվում է պատասխանը․․
-Ես հարստություն չեմ ցանկանում, շնորհակալ եմ․․
Քիչ անց նորից ծեծում են․․
-Ո՞վ է,- հարցնում է ծերունին․
-Երիտասարդությունը,-լսվում է ի պատասխան․․
-Ես իմ երիտասարդությունն ապրել եմ, շնորհակալ եմ․․
Ժամանակ անց նորից ծեծում են․
-Ո՞վ է,-նորից հարցնում է ծերունին․
-Ընկերներդ են, բաց դուռը,-լսվում է դռան մյուս կօղմից․
Ծերունին դժվարությամբ վեր է կենում և բացում դուռը, ընկերները ներս են գալիս․․
Նրանց հետ միասին ներս են գալիս երիտասարդությունը, երջանկությունն ու հարստությունը․․
Նշանակում է խմե՜նք լավ ընկերների կենացը, որոնք մեզ համար ոչ միայն ընկեր են , այլ նաև երջանկություն, հարստություն և երիտասարդություն ։