Маленького Петрика мама оставила дома, а сама
пошла в булочную. Петрик подошёл к окну. На окне
стояла ваза. Большая разноцветная бабоч ка села на
край вазы. Петрику захотелось поймать бабочку.
Он размахнулся… и ударил по вазе. Ваза упала
и разбилась.
Петрик испугался: «Что теперь будет? Что скажет мама?» Мальчик собрал осколки, отнёс на огород
и закопал их в землю маленькой лопаточкой. Потом
сел у окна и стал ждать маму.
Только мама открыла дверь, Петрик подбежал
к ней и сказал:
— Мама, это ведь не я разбил вазу, не я отнёс
осколки на огород и зако пал их там маленькой лопаточкой.
В глазах мамы Петрик почувствовал тревогу.
— Кто же разбил вазу? — спросила мама.
— Бабочка… — тихо ответил Петрик.
Мама удивилась.
— Как бабочка разбила вазу — понятно… — сказала она. — Но как она отнесла осколки на огород
и там закопала — это я понять не могу!
Петрик посмотрел на маму и заплакал.
(По В. Сухомлинскому)
День: 21 ноября 2020
ՄԻ ՄՐԱՀՈՆ ԱՂՋԻԿ ՏԵՍԱ

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել:Ծաղկանկար — Ծաղիկ+նկար -Ծաղկաձոր, ծաղկաման, Ծաղկավանք, ծաղկաթերթ։ Հավերժական- հավերժ+ական — հավերժություն, հավերժահարս։
- Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք: մրահոն -սև հոնքերով, Հորդ- ճոխ, հակինթներ- կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, անշեջ-անմար, գալարվել- ոլորվել, պտույտներ գործել, պատանի-երիտասարդ։
- Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով:Աչքերը սև— արևներ սև- սև և գեղեցիկ , արևի պես պայծառ աչքեր։ Աչքս դիպավ աչքի բոցին- իրար նայեցին։
- Համացանցից գտեք և դուրս գրեք տղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:
Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է):
կամրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները:
5. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:
Այս բանաստեղծությունը գողեցիկ աղջկա մասին է, ով կանգնած էր կամրջին և ուներ գեղեցիկ աչքեր, երկար մազեր և գեղեցիկ ժպիտ։
ՀԱՑԹՈՒԽԻ ԱՂՋԻԿԸ

Անգլիական հեքիաթ
Դուք գիտե՞ք, թե ինչու է բուն գիշերները այդպես զայրացած կանչում․ «Հե՜հ, հե՜հ»։ Եթե ոչ, մենք ձեզ կպատմենք։
Հին ժամանակներում, դա ո՛չ իմ ապրած ժամանակն է, ո՛չ ձեր և ընդհանրապես ոչ ոքի ապրած ժամանակն էլ չէր, Անգլիայում կառավարում էր չարիքը։ Կային տարբեր տեսակի էլֆեր, անտառային հոգիներ, հսկաներ, խոսող դոդոշներ և այլն։ Եվ իհարկե փերիները, որոնք ամենակարող էին և օժտված էին մեծ ուժով։ Նրանք հաճախ ընդունում էին մարդկանց կերպարանք և իմանում մարդկային բոլոր գաղտնիքները։ Բայց ամենից շատ փերիները սիրում էին մարդկանց պատժեր անխելք արարքների համար և պարգևատրել բարի արարքների համար։
Մի երկեկո, այդպիսի մի ամենակարող փերի գալիս է մի գյուղ, հայտնվում հասարակ, աղքատ տան առաջ և թակում հացթուխի դուռը։ Դուռը, պարզվում է, փակ չէ, և փերին մտնում է ներս։ Այնտեղ բավականին մութ էր, բուրում էր թարմ հացով, իսկ խորքում վառվում էր հսկայական վառարանը։ Վառարանի առջև աշխատում էր մի գեղեցիկ, կոկիկ աղջնակ՝ հացթուխի դուստրը։ Նրա կողքին՝ մեծ նեղ սեղանի վրա գտնվում էին թարմ, խրթխրթան հացերը։
Փերին հիանում էր աղջկանով՝ տեսնելով, թե ինչպես է նա հմտորեն հանում վառարանից պատրաստի հացը և նորերը դնում կրակի վրա։ Թխված հացերին մատերով թխթխկացնում է՝ ստուգելու համար արդյոք նրանք լավ են թխվել և հետո նոր դնում սեղանի վրա։
— Աղքատ կնոջը մի կտոր հաց տվեք,- դողացող ձայնով խնդրեց փերին՝փոխակերպվելով թափառական պառավի կերպարանքով։
Հացթուխի աղջիկը ,շարունակելով զբաղվել իր գործով, հայացքով զննեց պառավին։ Մի փոքր սպասելով, պառավին ոչ մի լավ խոսք չասալով, կտրեց հին խմորից մի կտոր և շպրտեց պառավին։
-Բայց ես իմ քողտիկում կրակ չունեմ, որպեսզի թխեմ այն,- ասաց պառավը՝ գետնից վերցնելով խմորի կտորը,- թույլ տուր ինձ այն թխել քո հացերի հետ։
Հացթուխի աղջիկը չափից ավելի հպարտ էր, որպեսզի պատասխաներ ինչ-որ աղքատ պառավի։ Միայն, երբ հերթը հասավ նոր հացերը վառարանում դնելուն, թույլ տվեց պառավին փայտե տախտակին դնել նաև իր խմորի կտորը։
Երբ հացը արդեն թխվեց, աղջիկը հանեց այն վառարանից։ Եվ այնպես սացվեց, որ այդ փոքր կտորից ստացվել էր ամենամեծ և կարմրաթուշ հացը։ Պառավը ձեռքը մեկնեց հացին, բայց աղջիկը խանգարեց նրան։
— Հեռացի՛ր, կեղտոտ մուրացկան,-բղավեց աղջիկը,- սա քո հացը չէ։
Եվ որքան էլ պառավը խնդրեց, աղջիկը աչ մի կերպ չուզեց տալ հացը, իսկ դրա փոխարեն փերիի առաջ շպրտեց հում խմորի կտոր՝ նախորդից էլ ավելի փոքր։ Բայց երբ պառավը այն դրեց վառարանի մեջ, այն նույնպես վերածվեց մեծ ու կարմրաթուշ հացի, ավելի մեծ ու կարմրաթուշ, քան առաջինը։
Միայն թե աղջիկը նորից չթողեց պառավին վերցնել այդ հացը և նորից ուզեց վռնդել նրան, բայց պառավը խնդրեց իրեն տալ վերջին՝ երրորդ խմորի կտորը, որ բախտը փորձի։ Եվ աղջիկը նրան շպրտեց աննշան մի կտոր, որը նույնիսկ տեսանելի չեղավ պառավին։ Եվ շատ իզուր․․․
Ինչպես արդեն ասացինք, հացթուխի աղջիկը շատ գոռոզ էր, որպեսզի նայեր, թե ինչպիսին է աղքատ պառավը։ Բայց եթե նայեր, երբ երրորդ անգամ հանեց ամենամեծ, ամենակարմրաթուշ հացը, որը ստացվել էր խմորի աննշան կտորից, որը նա շպրտել էր պառավին երրերդ անգամ, նա չէր վռնդի պառավին և չէր բղավի՝ չարությունից կակազելով․ «Հե՜հ, հե՜հ․․․ հեռացի՛ր», այլ կնկատերկ մուրացկանի զարմանալի փոփոխությունը։
Գերեզմանային պառավից նա վերածվեծ բարձրահասակ, երիտասարդ կնոջ, պատռված ցնցոտիների փոխարեն նրա ուսերից իջնում էր փայլուն թիկնոց, իսկ ձեռննափայտը վերածվեց առկայծող կախարդական փայտիկի։
Բայց աղջիկը, չնայելով նրան, հանում է վառարանից մեծ, կարմրաթուշ հացը, կոպիտ հրում փերինն և չարացած կակազելով բղավում․
-Հե՜հ, հե՜հ․․․
Բայց, չհասցնելով վերջացնել, հանկարծ դառնում է մոխրագույն բու և դուրս ռռչում պատուհանից՝ կանչելով հե՜հ, հե՜հ․․․
Ահա, հիմա դուք արդեն գիտեքք, թե ինչու են բվերը չարացած կանում․ «Հե՜հ, հե՜հ»։
Թարգմանությունը ռուսերենից՝ Անուշ Ներսիսյանի
Առաջադրանքներ․
- Դուրս գրե՛ք անծանոթ բառերը, բացատրե՛ք բառարանի օգնությամբ և սովորեք։ քողտիկ-փոքրիկ տուն, տնակ, խրճիթ, ցնցոտի- պատառոտված՝ քրքրված շոր, թիկնոց-թիկունքի վրա ցելու զգեստ, առկայծող- շողալ, պլպլալ :
- Ի՞նչպիսին էր հացթուխի աղջիկը։ Բնութագրի՛ր նրան։ Հացթուխի աղջիկը, գեղեցիկ և կոկիկ աղջիկ էր։ Բայց նա շատ գոռոզ էր ու չար, քանի որ չէր սիրում մարդկանց օգնել, և չօգնեց նաև ծեր կնոջը։
- Ի՞նչիսին էր կախարդուհին։ Բնութագրի՛ր նրան։ Կախարդուհին բարձրահասակ, երիտասարդ, գեղեցիկ հագուստով կին էր։
- Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Որ պետք թ լինել բարի, օգնել դիմացինին և բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն օգնության կարիք։ Չի կարելի լինել գոռոզ և անկուշտ։
- Փոխի՛ր հեքիաթի ավարտը քո պատկերացմամբ։ Աղջիկը կհասկանար իր սխալը և դրանից հետո ամեն օր թարմ հաց կտար բոլոր կարիքավոր մարդկանց։ Իսկ փերին դրա փոխարեն նրան հարստություն և երջանկություն կտար։