
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել:Ծաղկանկար — Ծաղիկ+նկար -Ծաղկաձոր, ծաղկաման, Ծաղկավանք, ծաղկաթերթ։ Հավերժական- հավերժ+ական — հավերժություն, հավերժահարս։
- Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք: մրահոն -սև հոնքերով, Հորդ- ճոխ, հակինթներ- կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, անշեջ-անմար, գալարվել- ոլորվել, պտույտներ գործել, պատանի-երիտասարդ։
- Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով:Աչքերը սև— արևներ սև- սև և գեղեցիկ , արևի պես պայծառ աչքեր։ Աչքս դիպավ աչքի բոցին- իրար նայեցին։
- Համացանցից գտեք և դուրս գրեք տղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:
Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է):
կամրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները:
5. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:
Այս բանաստեղծությունը գողեցիկ աղջկա մասին է, ով կանգնած էր կամրջին և ուներ գեղեցիկ աչքեր, երկար մազեր և գեղեցիկ ժպիտ։