
Առաջին անգամ պանդաները հայտնվել են Կայնոզովսկյան ծայրամասերում։Այնուհետև նրանց տարբեր ցեղատեսակները բավականին տարածվել են Եվրասիայում ,Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում։Մինչ այժմ գոյատևել է մի ցեղատեսակ՝ փոքր պանդան, որը պահպանվել է Հարավարևելյան Ասիայում։Փոքր պանդայի վարքը բնության մեջ քիչ է երևում։ Այդ պանդայից կա աշխարհի մի քանի կենդանաբանական այգիներում։ Նրա մարմնի երկարությունը կազմում է 51-64 սմ, իսկ պոչիկը՝ 28-48 սմ։
Մարմինը համաչափ է, ունեն խիտ մազոտ և խոշոր պոչ, լայն մարմին և կարճ դունչ։ Ականջները փոքր են և կլորացված։ Ականջներին բնորոշ է հիմնականում վառ շագանակագույն կամ սև գունավորումը։
Կենդանիների մեջքին կան նաև դեղին մազեր։ Փորի հատվածի մազածածկը փայլուն սև է, իսկ պոչիկը՝ կարմիր։
Փոքրիկ պանդան հիմնականում վարում է գիշերային կենսակերպ։ Ցերեկային ժամերին հիմնականում անցկացնում է ծառերի վրա քնելով։
Քնած ժամանակ փոքր պանդան իրեն ծածկում է պոչով։ Վտանգի պարագայում քողարկվում է ծառի վրա։ Գետնի վրա փոքր պանդաները շարժվում են շատ դանդաղ, իսկ ծառերի վրա նրանք ճկուն են և արագաշարժ։
Գետնին իջնում են հիմնականում սնվելու նպատակով։
Փոքրիկ պանդաները ապրում են 8-10 տարի, սակայն կան նաև մինչև 15 տարին ապրողներ։ Ամենաերկարակյաց փոքրիկ պանդան ապրել է 18,5 տարի։
«Սովորողի ինքնակրություն»



