
Տղա.
Հաբրբա՛ն:
Աղջիկ.
Ջանե՜, ջա՜ն:
Տղա.
Սիրել եմ սերն երեսին,
Անթառամ թերն երեսին.
Ով իմ սիրածն ինձ չի տա,
Աստըծու կերն երեսին:
Աղջիկ.
Հաբրբա՛ն:
Տղա.
Ջանե՜, ջա՜ն:
Աղջիկ.
Սարի թրթնջուկ թազա.
Մեղր ու շաքար քեզ մազա,
Ինձ պես նազանի աղջիկ,
Քեզ պես տղին ո՞նց սազա:
Տղա.
Պզտի՛կ աղջիկ, համ ունիս,
Չորեք դիմաց ծամ ունիս.
Խունջիկ-մունջի մի՛ անի,
Ինձ առնելու կամ ունիս:
Աղջիկ.
Հաբրբա՛ն:
Տղա.
Ջանե՜, ջա՜ն:
Աղջիկ.
Աշուղի պես տա՛ղ ասա,
Բլբուլի պես խա՛ղ ասա.
Ինչքան որ գովես՝ արժեմ,
Իմ մոր գովակա՛ն փեսա։
Բառարան՝
Հաբրբան՝
- ժողովրդական երգերի մեջ՝ դիմացինին դիմելու արտահայտություն
- բացականչություն որով պարերգն սկսողը հրավիրում է դիմացինին, իրեն պատասխան տալու, պատասխանն է, ջանեջան
Թեր-ծաղկի թերթ
Թրթնջուկ-բույս, որի թթվաշ տերևները գործ են ածում ապուրների մեջ, ավելուկ
Թազա-նոր, թարմ
Մազա— 1. Աղանդեր:
2. Խմիչքի հետ ուտելու որևէ բան:
Աշուղ— մի շարք ժողովուրդների (հայեր,վրացիներ և այլն) մեջ, Մերձավոր Արևելքի որոշ երկրներում` ժողովրդական երգիչ-բանաստեղծ-երաժիշտ
Բլբուլ- սոխակ, քաղցրաձայն, քաղցրախոս, որի խոսելը կամ երգելը բլբուլի ձայնի նման անուշ է
Տաղ— 1․ոտանավոր, բանաստեղծություն
2․երգ, խաղ,