Մենք ունեցանք շատ հետաքրքիր ճամփորդություն դեպի Ապարան։ Այնտեղ մենք խաղացինք հետաքրքիր ձմեռային խաղեր, սահեցինք սահնակներով, վարեցինք դահուկներ, խաղացինք ձնագնդի։ Ձյունն այնքան շատ էր , որ ես մինչև ծնկներս խրվել էի ձյան մեջ, դրա համար ինձ կարելի էր շփոթել ձնեմարդու հետ։ Ես և ընկերներս շատ էինք ուրախացել, քանի որ այսքան շատ ձյուն դեռ չէինք տեսել։ Մենք այնքան մեծ և գեղեցիկ ձնեմարդ պատրաստեցինք։
Վերջում շատ հոգնած վերադարձանք տուն, և ես շտապեցի մայրիկիս և հայրիկիս պատմել իմ օրվա մասին։