ՇՈՂԵՐ ՋԱՆ

Ամպել ա, ձիւն չի գալիս, Շողեր ջան,
Սարիցը տուն չի գալիս, Շողեր ջան,
Դու շորորայ, դուն Օրորայ, Շողեր ջան,
Ամպի տակին ձիւն կերեւայ, Շողեր ջան,
Սիրտս կրակով լցուած, Շողեր ջան,
Աչքերիս քուն չի գալի, Շողեր ջան,
Դու շորորայ, դուն օրորայ, Շողեր ջան,
Ամպի տակին ձիւն կերեւայ, Շողեր ջան։
Հուրք ա թափում վերիցը,
Ես վառայ քո սէրիցը,
Վարդավառին ինձ համար
Ձիւն բեր դու սարերիցը։

Оставьте комментарий