Սոնան գնեց գրիչ, մատիտ ու քանոն և վճարեց 750 դրամ։ Աննան գնեց գրիչ ու քանոն և վճարեց 550 դրամ։ Անին գնեց գրիչ ու մատիտ և վճարեց 500 դրամ։ Ի՞նչ արժե այդ իրերից յուրաքանչյուրը։
Վաղուց թողած բարձր ու կանաչ Գահը իրենց հանգըստության, Երկու սև ամպ, հողմի առաջ Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով Բաժնել, ջոկել չէր կարենում, Ինչքան նըրանց լայն երկնքով Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ, Իրար կըպած ու միասին, Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Առաջադրանքներ՝
Բանաստեղծությունից դուրս գրել 8 գոյական:
Ամպ, հողմ, գահ, հանգստություն, երկինք,, բարձր
4 ածանցավոր բառ:
Կատաղությամբ, հալածական, հանգստության, անդադար։
Երկու սև ամպ իրենց հանգիստ գահը թողնելով հողմի առաջ հալածվելով գնում էին։ Սակայն հողմը իր չար հոսանքով նրանց բաժանել չէր կարողանում, ինչքան նրանց դես ու դեն էր քշում։ Նրանք անդադար գնում էին՝քշված հողմի կատաղությամբ, իրար կպած ու միասին։