Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
Առաջադրանքներ
- բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական։ Քար, գլուխ, վըտակ, ծերունի, ժայռ, ավազ, բնություն, համերգ, ջուր, փըրփուր, միտք, ուկնդիր, աղմուկ, անտառ, թոռնիկ, երգ, ձայն, արձագանք։
2. 6 ածանցավոր բառ։
Հավերժական, բնության, արձագանք, անհանգիստ, անխոս։
3. 2 բարդ բառ: Ձայնակցել, մտախոհ։
4. բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրել