2021-ի փետրվարյան ֆլեշմոբ. 4-5-րդ դասարաններ

Անուն ազգանուն էլեկտրոնային հասցե *

Գոհար Մխիթարյան Gohar-Mkhitaryan@mskh.am

Դասարան, դպրոցի անուն *

4.2 class, Southern school.

Քաղաք, գյուղ, երկիր *

Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար:

Այսօր խոսելու ենք տան, բնակարանի, սենյակների մասին, որտեղ ապրում եք: Ուշադիր ուսումնասիրեք տրված բառերը և բառակապակցությունները, որոնց մեծ մասը դուք գիտեք և որոնք կօգնեն ձեզ պատասխանելու հարցերին: a two-room flat, a three-room flat, a living-room – ընդհանուր սենյակ, a bedroom – ննջասենյակ, kitchen-խոհանոց, a bathroom, there is – կա, there are – կան, in the corner- անկյունում, in front of the – ինչ-որ բանի առջևում, to the left of the – ինչ-որ բանից դեպի ձախ, to the right of the – ինչ-որ բանից դեպի աջ, in the middle of the – ինչ-որ բանի մեջտեղում, a TV set — հեռուստացույց, a sofa — բազմոց, an armchair — բազկաթոռ, a bookcase — գրապահարան, a coffee-table – սրճի սեղան, a cupboard — պահարան, a carpet – գորգ, a bed — մահճակալ, a wardrobe -զգեստապահարան , a toilet-table -զարդասեղան, a washing-machine –լվացքի մեքենա, a refrigerator — սառնարան, a sink –լվացարան, a gas-stove — գազօջախ, a water tap – ջրի ծորակ, a shower — ցնցուղ

Do you live in a flat or in a house? Դու ապրում ես բնակարանու՞մ, թե՞ առանձնատանը

I live in a house.

How many rooms are there in your house, flat?

There are four rooms in my house.

Which is the largest room in your flat (house)?

The largest room in my house is the living-room.

What is there in the corner of the living-room? Սկսեք there is –ով:

There is a bookcase.

What is there to the right of the TV set? Ինչ կա հեռուստացույցից դեպի աջ: There is a …

There is an armchair to the right of the TV set.

How many armchairs are there in your living-room?

There are two armchairs in the living-room.

Where is the coffee-table?

The coffee-table is in the middle of the living-room.

Are there many books in your bookcase?

Yes,there are.

What is there to the left of the bookcase?

There is a chair to the left of the bookcase.

What can we see in the cupboard?

The cupboard is in the kitchen.

How many beds are there in your bedroom?

There is one bed in my bedroom.

Describe your bedroom. Կա երկու մահճակալ, մի զգեստապահարան և զարդասեղան իմ ննջասենյակում:

There is one bed,wordrobe,table,computer,chair and armchair.

Describe your kitchen. Կա մի պահարան, լվացքի մեքենա, լվացարան իր սառը և տաք ջրի ծորակներով:

There is a cupboard,washing machine,refrigerator,gas-stove,sink with its hot and cold water taps,table and six chairs.

Describe the bathroom. Կա մի լվացարան և մի ցնցուղ իր սառը և տաք ջրի ծորակներով:

There is a washbasin,shower with its hot and cold water taps,toilet and mirror.

«ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ» ՀՈՎՀ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հա սանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

Առաջադրանքներ՝

  • Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք:   Դերվիշ — թափառական մարդ, կարպետ-գորգ, զվարճանալ-հաճույք, փինաչի- անշնորհք, մունետիկ- լրաբեր, բիզ- Օգտագործվում է ձևարարների և կոշիկների վարպտների կողմից, վզակոթի-ծոծրակի ստորին մասը, տիկ-տոպրակ՝ գինի և այլ կարգի հեղուկներ լցնելու համար։
  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:  Խոնարհ+ություն, տան+տիրոջ, ամենա+չնչին ապր+ուստ, ան+պակաս, ան+հնազանդ+ներ, կես+գիշեր, ջրկիր+ներ:
  • Բնութագրեք Հասանին: Հասանը բարի էր, մեծ սիրտ ուներ, կամեցող էր և շատ աշխատասեր։ Նա կիսվում էր իր մի կտոր հացով։

Մաթեմատիկա

Վարժ 515

Կատարիր գործողությունը

ա) 42կմ — 350մ = 41կմ 1000մ — 350ճ = 41կմ 650մ

12դմ 2սմ — 7սմ =11դմ 12սմ — 7սմ =11դմ 5սմ

Վարժ 519

հակադիր ուղղ․ շարժ 2 մեքենա

նրանց միջև հեռ․ 20 կմ ․

I — 75 կմ

II -?

Լուծում

75կմ + 20կմ=95կմ

Պատ 95կմ

Վարժ 520

Ⅰ օր — 7 վերնաշապիկ

Ⅱ օր -12 վերնաշապիկ- 40 կոճակ-ավել

III օր — 6 վենաշապիկ-? կոճակ

Լուծում

40 : 5= 8

6 x 8 = 48

12 + 7 = 19

19 x 8 = 152

152 + 48 =200

Պատ 200 կոճակ

Քննության նախապատրաստում

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք երկու քանակական թվական, դարձրեք բաշխական: 1923 — Հազար իննը հարյուր քսաներեք։
  2. Դուրս գրեք երկու ածանցավոր բառ, այդ ածանցներով նոր բառեր կազմեք: Կենդանիներ — ծաղիկներ, ընկերներ, երեխաներ, ներգաղթ, ներկա։ Գոյություն — ընկերություն, երջանկություն, առողջություն, ներկայություն։
  3. Տեքստի վերջին նախադասությունը դարձրեք հարցական: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրե՞լ են մարդկանց։
  4. Տեքստի վերջին նախադասությունը գրեք ապառնի ժամանակով: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրելու են մարդկանց։

Աղ

Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է:

Բարեբախտաբար, բնությունը բավականաչափ աղ Է կուտակել: Աղի պաշարները գտնվում են գետնի տակ, երբեմն աղի շերտերը հասնում են մինչև մեկուկես կիլոմետր հաստության: հազարավոր տարիների ընթացքում գետնի տակ գտնվող աղը այնքան է պնդացել, որ այն անվանում են քարաղ: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում:

Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, ալյև ցամաքած լճերի հատակից և նույնիսկ դեռևս չցամաքած աղի լճերից: Հայաստանի հանրապետությունում աղ արդյունահանում են երևանի հյուսիսային մասում գտնվող Ավանի աղահանքից:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որը խորհրդանշում է բարեկա­մություն, հյուրընկալություն:

Սերմնացան` կոտեմ

Կոտեմը Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերինը, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, անտառի բացատներում և եզրերին, այգիներում, աղբոտում ցանքերը (դաշտային կոտեմ) և այլն։

Ցանում են աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբերին) և վաղ գարնանը։

Картинки по запросу "կոտեմ"
Պարունակում է գլիկոգիղներ, հանքային աղեր, եթերայուղեր (սերմերը), վիտամիններ։ Օգտագործվում է բացառապես թարմ վիճակում՝ որպես աղցան։ Կոտեմի տերևները պարունակում են հանքային աղեր, վիտամին C։ Մշակվում է բաց դաշտում և ջերմատներում։

Աշխարհի յոթ հրաշալիքները իմ աչքերով

Արարատ

Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է:19-րդ դարում, երբ հայկական պետություն գոյություն չուներ, Արարատը խորհրդանշում էր հայկական պետականությունը։Արարատ բարձրանալու առաջին փորձը կատարվել է Միջնադարում։ Արարատ լեռը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։ 

Mount Ararat and the Araratian plain (cropped).jpg

Պիզայի թեք աշտարակ 

Պիզայի թեք աշտարակ կամ էլ պարզապես Պիզայի աշտարակ։Աշտարակը Իտալիայում է։ Գտնվում է Պազա քաղաքում։Հայտնի է իր թեքությամբ և այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է աշտարակը կփլվի:Աշտարակի շինարարության համար պահանջվել է մոտ 200 տարի, այն սկսվել է 1173 թվականի օգոստոսի 9-ին և երկու ընդմիջումներով շարունակվել է մինչև 1360 թվականը։Նախագծի հեղինակն էր Բոնանո Պիզանոն։Նախատեսված է եղել, որ աշտարակը պետք է լինի ուղղաձիգ, սակայն շինարարների սխալի պատճառով հիմնվելուց կարճ ժամանակ անց սկսել է թեքվել։

Leaning Tower of Pisa.jpg

Լուվր

Լուվր նախկինում ֆրանսիական թագավորական պալատ։ ։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարան։ Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան ՎեներանԼեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզան» (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։ 2008 թվականին Լուվր է այցելել շուրջ 8.5 միլիոն մարդ[9]։ Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35.000 ստեղծագործություն

Картинки по запросу "լուվր"

Քյոլնի տաճար

Քյոլնի տաճար դասական գոթական ոճով կառուցված կաթոլիկ տաճար գերմանական Քյոլն քաղաքում։ Աշխարհի ամենաբարձր եկեղեցիների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Այն Համաշխարհային ժառանգության օբյեկտ է հանդիսանում։

Քյոլնի տաճարի կառուցումը ընդգրկել է երկու փուլ՝ 12481437 թվականները և 18421880-ական թվականները[5]: Կառուցումից հետո տաճարը ունեցավ 157 մետր բարձրություն և չորս տարի շարունակ եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը։

Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է համարվում։ Ամեն օր, միջինացված տվյալներով, այցելում են շուրջ 20000 այցելուներ:

Картинки по запросу "քյոլնի տաճար"

«Ոսկե կամուրջ»

 (վիետ․՝ ՝ Cầu Vàng), 150 մետր երկարությամբ (490 ֆուտ) հետիոտնային կամուրջ է Վիետնամի Դանանգի մերձակայքում գտնվող «Բա Նա Հիլզ» հանգստավայրում [2][3]: Այն նախագծվել է որպեսզի միացնի մալուխային կայանը այգիների հետ (կտրուկ թեքումից խուսափելը) [4] և ապահովի գեղատեսիլ տեսարան և գրավի զբոսաշրջիկների ուշադրությունը: Կամուրջը գրեթե պտտվում է ինքն իր շուրջը, որը պահում են երկու հսկա ձեռքեր, որոնք պատրաստված են ապակեպլաստի և մետաղալարի ցանցից, որոնք նման են կառուցվածքին աջակցող քարե ձեռքերի:

Ծրագրի պատվիրատուն Sun Group ընկերությունն էր: Կամուրջը նախագծվել է TA Landscape Architecture-ի կողմից (Հո Չի Մինի Սիթի քաղաքի ճարտարապետական Համալսարան): Ընկերության հիմնադիրը՝ Վյու Վիետ Աննը, ծրագրի հիմնական դիզայներն էր, իսկ Տրեն Քանգ Հանգը կամուրջի ձևավորող էր, իսկ կամուրջի նախագծման մենեջերը Նյեն Քանգ Հու Թուանն էր: Շինարարությունը սկսվել է 2017 թվականիի հուլիսին և ավարտվել 2018 թվականիի ապրիլին[5]։ Կամուրջը բացվել է 2018 թվականիի հունիսին[6][7]:

Картинки по запросу "Ոսկե կամուրջ"

Ճշմարտության տաճար

փայտե տաճար` տեղակայված  Պատտայայի հյուսիսային հատվածում՝ Չոնբուրի գավառում (Թաիլանդ)[2]: Փայտի ամենաթանկ չորս տեսակներից կառուցված տաճարի մակերեսը կազմում է 3200 մետր քառակուսի, բարձրությունը՝ 105 մետր: Համարվում է աշխարհի ամենամեծ փայտե տաճարը, որի կառուցումն իրականացվում է առանց որևէ մեխի օգտագործման:

տաճարի կառուցման գաղափարը եղել է միլիոնատեր  Լեկ Վիրիապհանինը, որը 1981 թվականին սեփական միջոցներով սկսում է տաճարի կառուցումը: Համաձայն լեգենդի, նրան հուշել էին, որ տաճարի կառուցումից անմիջապես հետո նրան մահ է սպասում: Դա տեղի է ունենում 2000 թվականին, սակայն տաճարը մինչ օրս էլ կառուցվում է, իսկ դրա ավարտը նախատեսվում է 2050 թվականին: Տաճարի անդադար կառուցումը հեղինակի մտահղացումներից մեկն է, որն արտացոլում է ճշմարտության վերամիավորումն ու զարգացումը:

Կառուցվել է ծովափնյա ամենաբարձր վայրում, որպեսզի հնարավոր լինի դիմադրել արևի կիզիչ ճառագայթներին և ծովային հզոր քամիներին: Կառույցի յուրաքանչյուր սանտիմետր քառակուսին զարդարված է ՉինաստանիԹաիլանդիՀնդկաստանի և Կամբոջայի առասպելներն ու կրոնական սյուժեները պատկերող փայտե քանդակներով ու զարդանախշերով: Այն արտացոլում է արևելյան փիլիսոփայությունը[3], հնագույն աշխարհընկալումն ու գիտելիքները: Դրա գլխավոր խնդիրն է օգնել մարդկանց ճանաչել անցած սերունդների կյանքը, կյանքի շրջանների սկզբունքները, տիեզերքի հետ մարդու կապը, համընդհանուր ձգտումը դեպի ուտոպիան:

Տաճարի կառուցումը հիմնված է եղել այն գաղափարի վրա, որ մարդկային ցեղը կարողացել է հասնել այդպիսի բարձունքների միայն շնորհիվ իր իսկ զարգացման համար հիմք հանդիսացող փիլիսոփայական և կրոնական ճշմարտությունների:

Картинки по запросу "ճշմարտության տաճար"

Սուրբ Պետրոսի կաթոլիկ տաճար Վատիկանում

Աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է[2]։ Ըստ կաթոլիկ ավանդությա՝ տաճարը կառուցվել է Հիսուսի առաքյալներից մեկի՝ Պետրոս առաքյալի շիրիմի վրա։ Վերջինս համարվում է Հռոմի քրիստոնյա համայնքի առաջին եպիսկոպոսը և, ըստ այդմ՝ առաջին Հռոմի պապը։

Սուրբ Պետրոսի բազիլիկի ողջ ինտերիերը լիովին զարդարված է մարմարով, ցայտաքանդակներով, ճարտարապետական քանդակներով և ոսկեգործությամբ։ Եկեղեցին պարունակում է մեծ թվով պապերի և այլ նշանավոր մարդկանց դամբարաններ, որոնցից շատերը համարվում են արվեստի բացառիկ գործեր։ Խորշերում և մատուռներում ևս կան մի շարք քանդակներ, որոնցից է Միքելանջելոյի «Պիետան»։ Կենտրոնական առանձնահատկությունը ամպհովանին է Պապական խորանում, որը ձևավորել է Լորենցո Բերնինին։

Մի դիտորդ գրել է. «Սուրբ Պետրոսի տաճարն է պատճառը, որ Հռոմը դեռևս քաղաքակիրթ աշխարհի կենտրոնն է։ 

Մաթեմատիկա

Վարժ 507

Որոշիր տղաներից յուրաքանչյուրի զանգվածը։

Արամ Աշոտ-68 կգ

Նարեկ Աշոտ-72 կգ

Նարեկ Արամ-70 կգ

Լուծում

68×2=34

72×2=36

70×2=35

Պատ Արամ Աշոտ-34կգ , Նարեկ Աշոտ-36կգ, Նարեկ Արամ-35կգ

Վարժ 508

Արան ավտոբուսով գնում էր Երևանից Գավառ։ Նրա այն հարցին, թե քանի կիլոմետր է մնում մինչև Գավառ, վարորդը պատասծանեց, որ Երևանից Գավառ հեռավորությունը 98կմ է։ Եվս 12կմ անցնելուց հետո կմնա այնքան, որքան արդեն անցել են։ Դրանից հետո Արային պարզ էր իր հարցի պատասծանը։ Արան ինչպե՞ս հաշվեց մնացած ճանապարհի երկարությունը։

Լուծում

98 — 12 = 86

86 ։ 2 = 43

43 + 12 = 55

Պատ — 55 կմ