Հովհ․ Թումանյան «Ոսկու կարասը»

Опубликовано 

Մաս 1

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Առաջադրանքներ․

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։ Աղքատ — հարուստ, գոռալ — լռել, անգետ — խելացի , ճշմարիտ — սուտ։
  2. Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։ Աչքդ լո՛ւս — շնորհավորանք, աչքալուսանք, աչքերը չորս է բաց անում — ուշադիր նայել։
  3. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։ Վարուցանք — վարել արմատ անք ածանց, թագավոր — թագ արմատ, ավոր վերջածանց։
  4. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։Ոչ ոք չեր ցանկանում վերցնել ոսկին, որովհետև նրանցից ամեն մեկը մտածում էր որ կարասը դիմացինինն է։ Այդ արարքը խոսում է մարդու ազնվության մասին։
  5. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։ Որովհոտև կարասն իրենը չէր։

Ask and Answer Questions

1.-What are you doing?

-I am listening music.

2.- What does Aram do?

-Aram is a cook.

3.-When do we start our job

-We start our job at 9 o’clock

4.-Where are they going?

-They are going to the cinema.

5.-Where does Anush live?

-Anush lives in Yerevan.

6.-Why is Alen crying?

-He is hungry.

7.-Does she like to dance?

-Yes, she does.

8.-Do you like shopping?

-Yes, I do.

9.-Are you a teacher?

-Yes, I am.

10.-is he a shop — assistant?

-No, he is’not.

Գործնական աշխատանք

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

Ածական — սիրելի

Գոյական — ընկերներ, հրամանատար, վտանգ:

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)

Ածական — փոքրիկ, վերջին:

Գոյական — լույսեր, շշուկ, Անահիտ:

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)

Ածական -Հորդառատ, հաճելի:

Գոյական — անձրև, հիշողություն:

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)

Ածական — Կրտսեր, ջերմ:

Գոյական — Սեր, Մարգարիտ, քրոջ:

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (4 գոյական, 3 ածական)

Ածական — Գունավոր, գեղեցիկ, հարսանեկան

Գոյական — Զարդ, ծաղիկ, տոն, զույգ:

Բառերը հոգնակի դարձնել:

Մարդ — մարդիկ, դաս — դասեր, սյուն — սյուներ, ձուկ — ձկներ , մատ — մատներ, ձեռ — ձեռքեր, ոտ — ոտքեր, հարս — հարսներ, գրատուն — գրատներ, ձեռագիր — ձեռագրեր, պատմագիր — պատմագրեր , հեռախոս-հեռախոսներ, մարդասպան- մարդասպաններ, տղա — տղաներ, աստղ — աստղեր, գնդակ — գնդակներ, գլուխ-գլուխներ:

3. Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները

Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հայաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:

Իրանիշ — քաղաք, Հայաստան, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:

Անձնանիշ — Ռուսներ, մայրիկ, դասընկեր։

Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով

6. — Մաքուր- ավելի մաքուր , ամենամաքուր

կաղ — ավելի կաղ, ամենակաղ ,

հին-ավելի հին, ամենահին

կարմիր- ավելի կարմիր, ամենակարմիր

դաժան- ավելի դաժան, ամենից դաժան

կարճ- ավելի կարճ, ամենակարճ:

Բարոն Մյունխհաուզենի արկածները

Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ:

Մյունխհաուզենը կարճահասակ, երկար քթով մի ծերուկ էր, ով սիրում էր պատմել իր արկածների մասին։

Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։

Ինձ համար այդ պատմության մեջ սուտ էր Զարմանալի որսորդություն պատմությունը, որովհետև հենց աստեղ, երբ Մյունխհաուզենը գնում է որսորդության, ընդամենը մեկ կտոր խոզի ճարպով նա որսում է բոլոր բադերին։ Վերջում նրան թռցրեցին բադերը երկնքով դեպի տուն։

Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։

 Աղվեսը կանգնած էր ծառի մոտ, այդ պատճառով ասեղը նրա պոչն ամուր մեխեց ծառի բնին։Ես առանց շտապելու մոտեցա աղվեսին և սկսեցի մտրակել։Նա ցավից նեղվելով, հավատո՞ւմ եք, դուրս թռավ իր մորթուց և տկլոր փախավ։

Այս հատվածը ինձ ամենից շատ դուր եկավ, որովհետև աղվեսը այնքան վախկոտ էր, որ իր մորթու միջից ելավ և փախավ։

Տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր՝ համառոտ պատմելով հեքիաթի մասին։

Նկարիր քեզ դուր եկած հատվածը և կցիր նկարները քո պատրաստած նյութին։

Մի պատմություն էլ դու հորինիր՝ հետևելով Մյունխհաուզենի օրինակին։

Լինում է չի լինում մի երկար ականջներով նապաստակ։ Նա բոլորին սիրում էր պատմել, որ ինքը կենդանիների թագավորն է և ոչնչից չի վախենում։ Բայց ոչ ոք նրան չէր հավատում, որովհետև նա շատ փոքրիկ էր և վախկոտ։Նա նաև պատմում էր, որ անտառում որսորդ է տեսել և առանց վախենալու մոտեցել է նրան։ Երբ որսորդընապաստակին տեսավ, փախավ անտառից, քանի որ շատ վախեցավ։ Նա նաև պատմում էր, թե ինչպես է մի անգամ առյուծ որսացել և գայլ, բայց իհարկե նրա վրա բոլորը ծիծաղում էին։ Մի օր նապաստակը բարկացավ և որոշեց ապացուցել, որ ինքը առյուծի պես ուժեղ է։ Բոլորը զարմացել էին, երբբարկացած նապաստակը գնաց և առյուծին խփեց, իսկ առյուծը այնքան ուժեղ էր ջղայնացած, որ չդիմացավ և վազեց նապաստակի ետևից։ Նապաստակը այնքան վախեցավ, որ թռվլալով ետ գնաց իր տուն և դողալով թաքնվեց։ Բոլորը ծիծաղեցին նրա վրա և ասացին, որ նրանք ճիշտ էին անում երբ չէին հավատում նապաստակին։

մաթեմատիկա

Վարժ 781

ա) Ավտոմեքենան գյուղից քաղաք անցավ 4 ժամում 60կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամում նա կգնար այդ ճանապարհը, եթե արագությունը մեծացներ 20կմ/ժ — ով։

Լուծում

T — 4ժ T — 240 : 80 = 3ժ

V — 60կմ․ժ V — 60 + 20 = 80կմ․ժ

S — 4 x 60 = 240 S — 240կմ

Պատ 3ժ

Վարժ 782

Ավտոմեքենան A վայրից հասավ B վայրը 5 ժամում։ Հաշվիր, թե նա քանի ժամում է անցել A — ից C ճանապարհը գիտենալով, որ A — ից C ճանապարհը 140կմ է, իսկ C — ից B ճանապարհը 210կմ։

Լուծում

T — 5ժ

S — 140 + 210 = 350կմ

V — 350 : 5 = 70կմ․ժ

T — 140 : 70 = 2

Պատ 2ժ

Վարժ 784

A և B վայրերից իրար ընդառաջ շարժվեցին երկու հեծյալ։ Հանդիպման պահին պարզվեց, որ A վայրից մեկնողն անցել է 25կմ ճանապարհ։ Կարո՞ղ ես հաշվել, թե այդ պահին որքան էր մյուս հեծյալի հեռավորությունը A վայրից։

Պատ 25կմ

English flash mob 17.03.21

I. Լրացրեք հեռախոսային երկխոսությունը` թարգմանելով հայերեն նախադասությունները անգլերեն:

Hello, who is speaking? Վահեն է խոսում: (Կարող եք գրել ձեր անունը)

Hello,Gohar is speaking.

How are you, Vahe? Ես շատ լավ եմ:

I am fine thank you.

What are you doing? Ես դասերս եմ անում:

I am doing my lessons.

What are your father and mother doing? Նրանք հեռուստացույց են դիտում:

They are watching tv.

Vahe, I am going on a trip to Arates with my classmates on Friday. Will you join us? Ե՞րբ եք վերադառնալու:

When are you come back?

We will come back on Sunday evening.2. Ես համաձայն եմ: Ես կմիանամ ձեր խմբին:

I agree. I will join your group.

OK, we will meet on Friday morning . Ժամը քանիսի՞ն կհանդիպենք:

What time will we meet?

We will meet on the sports-ground at 8:00 am. Որքա՞ն է ավտոբուսի ճամապարհածախսը:

How much is the bus fare?

5000 Drams. OK, առայժմ.

Ok, bye.

II. Արտահայտիր քո ցանկությունը, մի բան ուզիր, երբ այս իրավիճակում ես.

Շոգ եղանակին երկար ճանապարհ ես քայլել ու շատ ծարավ ես:

I want water.

Ուզում ես շտապ զանգել մայրիկիդ, բայց հեռախոսը թողել ես տանը: Այդ ժամանակ տեսնում ես ընկերոջդ:

Can you give me your phone,please?

Մի բան ես ուզում գրի առնել, բայց ոչինչ չունես ձեռքի տակ: Գնում ես գրադարանավարուհու մոտ և ասում…

Can you give me paper and pen, please?

III. Գրեք ձեր կարողությունների մասին: Սկսեք այսպես՝ I can … Գրեք այն ամենը, ինչը կարող եք անել:

I can swim,dance,sing,draw.

Dialogue

Lala — Who’s that women over there, Gohar?

Goga — That? that is my mother.

Lala — Your mother? she is very young. What is her name?

Goga -My mother name is Araks. She is very pretty and slim.

Lala — How old is she?

Goga — She is 31 years old.

Lala — Has she got brown hair?

Goga -No, she has not. She has got dark hair.

Lala -What color are her eyes?

Goga — Her eyes are brown.

Lala — Are you look like your mother?

Goga — Yes of cours, we are both beautiful, slim, thin and short.

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Սև և Կասպից ծովերի միջև,Կովկասյան լեռներից հարավ, կա մի «լեռնային կղզի», որն անվանում են Հայկական լեռնաշխարհ։Այն մեր պատմական հայրենիքն է: Շրջակա մյուս տարածքներից Հայկական լեռնաշխարհը տարբերվում է իր բարձր դիրքով։ Ծովի մակարդակից լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է։ Հայկական լեռնաշխարհից հարավ-արևելք ընկած է Իրանական բարձրավանդակը, իսկ հարավ Միջագետքի հարթավայրը։ Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է 5165 մ բարձրությամբ. այն անվանում են նաև Մեծ Մասիս։ Երբ Արարատյան դաշտից նայում ենք Արարատին, նրանից արևմուտք, հորիզոնում, նշմարվում է կնոջ վարսերի պես ձգվող Հայկական Պար լեռնաշղթան։ Վերևից նայելիս Հայկական լեռնաշխարհը հիշեցնում է հզոր պարսպով շրջապատված միջնաբերդ։ Հյուսիսային պարիսպը Արևելապոնտական լեռներն են: Հարավային պարիսպը Հայկական (Արևելյան) Տավրոսի լեռներն են:Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը անվանում են Հայկական բարձրավանդակ կամ միջնաշխարհ, որն ունի հեքիաթային գեղեցկություն:
Ասում են, թե Աստվածաշնչում նկարագրված դրախտը հենց այստեղ է եղել։
Այստեղ է նաև Վանա լիճը, որը հայերը ծովակ են անվանում։ Վանա լճից ոչ հեռու Նեմրութ ու Սիփան լեռներն են, որոնք լճի հայելու մեջ ամեն օր իրենց պատկերն են տեսնում։
Լեռնաշխարհն ունի նաև մեծ ու փոքր այլ լճեր: Դրանց մեջ իր գեղեցկությամբ առանձնանում է քաղցրահամ ջուր ունեցող Սևանը։ Իր գեղեցկությամբ և քաղցրահամ
ջրի արժեքավոր պաշարով Սևանը հայոց լեռնաշխարհի մարգարիտն է։
Բազմազան ու հիասքանչ է Հայկական լեռնաշխարհի բնությունը։ Բյուրակն լեռների կարկաչուն աղբյուրներից սկիզբ է առնում հայոց մայր գետըԱրաքսը։ Արաքսի միջին հոսանքում տարածվում է Արարատյան դաշտը: Այստեղ են կառուցվել Հայաստանի մայրաքաղաքներից վեցը, այդ թվում Երևանը։ Հայոց աշխարհի մեկ
այլ հայտնի գետ Արածանին(Արևելյան Եփրատ),ծնունդ է առնում Ծաղկանց լեռներից։ Ըստ ավանդության ամեն առավոտ այստեղ էր լողանում հեթանոս հայերի գեղեցկության
աստվածուհին Աստղիկը։ Աստղիկը Տարոնի դիցուհին, շրջապատված իր նաժիշտներով,
իջնում էր լեռներիցԱրածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու։
Արածանի գետի հովտում շատ են գեղատեսիլ դաշտերը։ Դրանցից մեկն էլ հանրահայտ Մշո դաշտն է, որի միջով հոսում է Մեղրագետը։ Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը։ Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են
քարայծը, վայրի ոչխարը։ Հայոց անտառների բնակիչներից հայտնի են
եղնիկը, գորշ արջը, գայլը և այլ կենդանիներ։ Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին։