Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Առաջադրանքներ․
1․Բառարանի օգնությամբ բացատրել կարմիրով նշված բառերը և սովորել։ Ճահճուտները անհունի — անվերջ ճահիճներ, թախիծ — տխրություն, հրճվանք — մեծ ուրախություն:
2․Գրել, թե որ հոլովին են պատկանում աշխարհով, անհունի, կյանքում, բառերը։ Աշխարհով — Գործիական ումով
Անհունի — սեռական ում
Կյանքում — Ներգոյական ում մեջ
3․Դուրս գրիր 7 գոյական։
Աշխարհ, ճահճուտ, կյանք, հոգի, հրճվանք, թախիծ,գանգատ։
4․ Ինչի՞ մասին է բանաստեղխությունը, ո՞րն է նրա գլխավոր միտքը։ Պատասխանդ հիմնավորիր։ Բանաստեխծությունը պատմում է որ մենք պետք է խնամենք և սիրենք մեր աշխարհը։
5․Բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։