Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս — Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի. Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի — Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս: Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս, Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի. Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս — Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Առաջադրանքներ․
1․Բառարանի օգնությամբ բացատրել կարմիրով նշված բառերը և սովորել։ Ճահճուտները անհունի — անվերջ ճահիճներ, թախիծ — տխրություն, հրճվանք — մեծ ուրախություն:
2․Գրել, թե որ հոլովին են պատկանում աշխարհով, անհունի, կյանքում, բառերը։ Աշխարհով — Գործիական ումով
4․ Ինչի՞ մասին է բանաստեղխությունը, ո՞րն է նրա գլխավոր միտքը։ Պատասխանդ հիմնավորիր։ Բանաստեխծությունը պատմում է որ մենք պետք է խնամենք և սիրենք մեր աշխարհը։
5․Բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։
180կմ հեռավորությունից միմյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Հանդիպման պահին առաջինն անցել էր 22կմ — ով ավելի, քան երկրորդը։ Քանի՞ կիլոմետր էր անցել նրանցից յուրաքանչյուրն այդ պահին։
Լուծում
180 — 22 = 158
158 : 2 = 79
79 + 22 = 101
Պատ I — 79 II — 101
Վարժ 668
Երկու տակառում կա ընդամենը 250լ հյութ։ Եթե առաջին տակառից 30լ լցնենք երկրորդի մեջ, ապա տակառներում հյութի քանակները կհավասարվեն։ Որքան հյութ կա յուրաքանչյուր տակառում։
1.Արամը միշտ խաղում է ֆուտբոլ իր ընկերների հետ կիրակի օրերին— Aram always plays football with his friends on Sundays.
2.Ես հագել եմ մի գեղեցիկ սպիտակ բլուզ հիմա — I am wearing a nice blouse now.
3.Իմ հայրիկը չի դիտում հեռուստացույց հիմա : Նա քնած է բազմոցին — My father is not watching TV now. He is sleeping on the sofa.
4.Լենան և Հասմիկը հաճախ գնում են զբոսնելու շաբաթ օրերին — Lena and Hasmik often go for a walk on Suturdays.
5.Դու գնու՞մ ես դպրոց կիրակի օրերին: Ոչ, ես չեմ գնում դպրոց կիրակի օրերին — Do you go to school on Sundays?
-No, I don’t go to school on Sundays.
6.Վահանը խմո՞ւմ է թեյ հիմա: Այո, նա խմում է թեյ իր եղբոր հետ խոհանոցում հիմա — is Vahan drinking tea now? Yes, he is drinking tea with his brother in the kitchen now.
7.Ես չեմ խմում սուրճ երեկոյան, ես խմում եմ սուրճ առավոտյան — I don’t drink coffee in the evening, i drink coffe in the morning.
8. Դու կարդո՞ւմ ես գիրք հիմա:Ոչ, ես չեմ կարդում գիրք, ես լսում եմ երաժշտություն հիմա — Are you reading book now ?
— No , i am not reading book , i am listening to music now.
9.Ե՞րբ ես սովորաբար անում քո դասերը — When do you usually do your lessons ?
10.Որտե՞ղ են նրանք գնում հիմա: Նրանք գնում են կինոթատրոն դիտելու մի հետաքրքիր ֆիլմ — Where are they going now? They are going to the Cinema to watch an interesting film.
հրաբխային հիմնային ապար։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջանում են արտավիժած բազմատեսակ ապարներ` բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ և այլն։ Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։ Հայաստանում բազալտի և նրա խմբի ապարների պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում։ Բազալտները անհիշելի ժամանակներից օգտագործվել են Հայաստանում բնակավայրերի, եկեղեցիների կառուցման համար։
Пришла лиса на базар, принесла корзинку, закрытую белым полотенцем. Встала лиса в ряд, подняла пушистый воротник, поставила корзинку на стол, открыла — и увидели люди: корзинка полна хитринками. Проходила мимо базара ученица Наташа. Увидела — лиса хитринки продаёт. Подошла и выбрала себе хитринку: маленькая деревянная девочка приложила руку к голове и жалобно пищит: «Ой, голова болит!» Купила Наташа хитринку, принесла домой. Надо готовить уроки — не хочется. — У меня голова болит, — жалуется Наташа маме, — не буду уроки делать. — Хорошо, полежи, Наташенька. Прилегла Наташа на кроватку и сразу же забыла о головной боли. Говорит маме: — Мама, я пойду покатаюсь на коньках. — Но у тебя же голова болит! — удивилась мама. Наташа покраснела от стыда. «Отнесу на базар хитринку, отдам лисе, не надо мне её хитростей», — решила Наташа. Сунула руку в карман, где лежала маленькая деревянная девочка, а девочки нет. «Куда же она делась?» Так и не могла Наташа сообразить, куда же пропала хитринка. Рассказала она обо всём маме. Мама и говорит: — Испугалась тебя хитринка. Не любит она совести. — А где же моя совесть? В чём она? — В том, что тебе стало стыдно.
Մի պատռված քուրք հագին, մի ալրոտփոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտբաղարջ ու մի կտոր պանիր։
Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:
Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։
Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։
— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։
Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։
Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։
Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։
— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։
— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։
— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։
Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։
— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։
— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։
Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք: ալրոտ — ալյուր — ոտ վերջածանց, կիսավեր — կիսատ — ավերված, մոխրոտ — մոխիր — ոտ վերջածանց, լավություն — լավ — ություն վերջածանց, թագավորի աղբանոցում — թագ — ավոր վերջավորություն աղբ — անոց վերջավորություն։
Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք, մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք: Վազ է տալիս — վազել, աչքը կուշտ — Իր ունեցածով գոհ:
Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը: Հեքիաթի վերնագիրը պատմում է որ թագավորը շատախոս է։
Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում հետ է խոսում: Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ Այս նախադասության մեջ ջրաղացպանը խոսում է աղվեսի հետ։
Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական: աղբանոցում, ջաղացում , շեմքում, ճեղքում
Բ
Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։
Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։
— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։
Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։
Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։
— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։
Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։
Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։
— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..
— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։
Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։
Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։
Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։
— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։
— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…
Նստում են ճաշի։ Տեսակ տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։
— Ինչո՞ւ չի ուտում, աղվե′ս ախպեր,— հարցնում է թագավորը։
— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։
— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։
Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դաոնում է քավոր։
Առաջադրանքներ
Հատվածը սովորել շատ լավ կարդալ։
Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք: խնամախոս — Հարսնախոս, նժույգ — ձի, կողոպտեցին — թալանել
Կապույտով նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմել մեկական բարդ բառ, ընդամենը՝ 4 բառ: պատրաստություն — պատրաստակամ,
Կանաչով նշված դարձվածքների իմաստները բացատրել: աշխարհքով մին է լինում — շատ ուրախանալ, բերանը բաց — զարմացած, միտք է անում — մտածում է։
Մուգ կարմիրով նշված նախադասության կոչակնն ու նրա լրացումը գտնել, դրանց դիրքը փոխել՝ դնելով սկզբում, մեջտեղում և կետադրել:
Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք գործիական հոլովով դրված 5 բառ: Կոտով, գանգեսով, պատվով, փառքով, մեծամեծներով։
Գ
Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։
— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։
Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։
— Էս ո՞ւմ նախիրն է։
Ասում են.
— Շահ-Մարինը։
— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։
Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։
— Էս ո՞ւմն է։
— Շահ-Մարինը։
Հովիվներին էլ նույնն է ասում։
Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։
— Էս ո՞ւմ արտերն են։
— Շահ–Մարինը։
Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։
Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։
— Էս ո՞ւմն են։
— Շահ-Մարինը։
Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարիպալատին։
— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։
— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։
— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։
Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։
Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։
Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։
Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։
— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում ենձիավորները։
— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։
Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։
— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։
— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։
Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։
— Էս ո՞ւմ արտերն են։
— Չախչախ թագավորինը։
Հասնում են խոտհարքներին։
— Էս ո՞ւմն են։
— Չախչախ թագավորինը։
Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։
Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։
Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։
Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։
Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։
Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։
Առաջադրանքներ
Գրել, թե կանաչով նշված բառերից յուարքանչյուրն ի՞նչ հոլովով է դրված: հանդեսով — Գործիական, թագավորի — Սեռական, դաշտում — Ներգոյական, թագավորը — Հայցական, ոչխարի — Սեռական, պալատին — Տրական, երկրից — Բացառական, զուռնով, թմբուկով, երգով — Գործիական, ձիավորները — Հայցական, թագավորից — Բացառական։
Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել։ նախիր — անասունների հոտ՝ խումբ, խոտհարքներ — Մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում որպես ձմեռվա անասնակեր, թմբուկ — երաժշտական գործիք։
Կարմիրով նշված դարձվածքները բացատրել։ գլխիդ ճարը տես — ինքդ քո խնդիրները լուծիր, խելքը թռցնի — Խելագարվել։
Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին: Աղվեսը խորհամանկ էր, ջաղացպանը բարի, իսկ Շահ-Մարը միամիտ։
Ըստ ձեզ՝ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք: Իմ կարծիքով Շահ մարը կհավատար աղվեսին։