ԼՈՒՍՆԱՀԱՉ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:

Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:

Առաջադրանքներ՝

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 13 գոյական, առանձնացրեք դրանց արմատները, հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմեք: Լուսին — լույս — լուսամուտ,
  • Հայրիկ — հայր — հայրանուն,
  • Որդյակ — որդի — որդեգիր,
  • Շուն — շուն,
  • Ճամփա — ճամփա,
  • Գայլ — գայլ,
  • Բակ — բակ,
  • Վնաս — վնաս,
  • Գիշեր — գիշեր,
  • Ցեղ — ցեղ,
  • Հաչողներ — հաչող- հաչացող
  • աշխարհ- աշխարհ
  • վնաս — վնաս։
  • Դուրս գրեք ուրիշի խոսքի երկու օրինակ և հերթով գրեք, թե ով ում  հետ է խոսում:

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:

Այստեղ տղան հարցնում է իր հորը, թե ինչու՞ է իրենց շունը հաչում լուսնի վրա։ Եվ մտածում, որ լուսինը վնաս է տալիս նրան։

_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:

Այստեղ հայրը պատասխանում է իր որդուն, և ասում, որ շանը դուր չի գալիս լուսինը։

  • Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտեք, որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրեք դրանց  մասին:
  • Բուն գիշերային թռչուն է, ցերեկը հանգստանում է ծառի բնին մոտ ճյուղերին։ Բուերը սիրեւմ են թափառել գիշերները լուսնի լույսի տակ։
  • Չղջիկները ցերեկը, փաթաթվում են լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ 
  • Ձեր կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանը հիմնավորեք: Իմ կարծիքով շան հաչոցը չի խանգառում լուսնյակին, որովհետև լուսնյակը շատ հեռու է և չի լսում շան ձայնը։
  • Ըստ ձեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրեք դրանք:

Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:

Այս տողերը բացատրում են, որ մենք պետք է միշտ սիրենք մեր աշխարհը, և պետք չէ լսել այն մարդկանց, ովքեր առանց պատճառ բղավում են մեզ վրա, և վատաբանում են մարդկանց։

Оставьте комментарий