Մաթեմատիկա

Վարժ 874

Գայլը, գառն ու խոտը Աշոտը պետք է նավակոց անցկացնի գետի մի ախից մյուսը։ Նավակով Աշոտն իր հետ կարող է տանել դրանցից միայն մեկը, ապա վերադառնալ և տանել մյուսը։ Բայց եթե գառն ու գայլը մնան իրար հետ, ապա գայլը կուտի գառանը, իսկ եթե գառն ու խոտը մնան, ապա գառը կուտի խոտը։ Ինչպե՞ս պետք է վարվի Աշոտը։

Պատ՝ Աշոտը պետք է վերցնի գառանը

Վարժ 872

Ավտոբուսը 4 ժամում անցավ 240կմ ճանապարհ: Ավտոմեքենան այդ ճանապարհը քանի՞ ժամում կանցնի, եթե գնա ավտոբուսից 20կմ/ժ արագ:

Լուծում

ԶՐՈՒՅՑՆԵՐ ԻՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

Հետաքրքրական են նաև այն պատմությունները, որոնք մեր
բնակավայրերի մասին են։ Այդպիսի պատմությունները պարզում
են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը
կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումըժայռի, աղբյուրի, ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդություններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքրական դեպքերի մասին։ Օրինակ Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին
ավանդությունը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչպես է առաջացել այդ տեղանունը։

Մթնաձոր
Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել։ Ասում են, որ երբ նա
ծիծաղել էչորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ լաց է եղել անձրև է եկել։ Դևերը գողացել են նրան ու տարել ձորի
ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի
կենդանի շունչ։ Աղջիկը սկսել է լաց լինել։ Ասում են նաև, թե մինչև
հիմա էլ կա այդ աղջիկը։ Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ
Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Մեկ-մեկ էլ, երբ
եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է։
Ապարան
Ավանդությունը պատմում է,
որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի
կանթեղը։
Այդ կանթեղը մշտավառ է,
երբեք չի հանգչում, սակայն
տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան
կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ
աստիճանաբար դարձել է Ապարան։
Զանգեզուր
Որոտանի ձորում շատ գյուղեր են
եղել, ամեն գյուղում էլմեկ-երկու եկեղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր։ Արզնի Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ է տեղի ունեցել հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև։ Այդ ճակատամարտում Արան զոհվում է։ Զանգեզուրի դարպասը 33 Շամիրամը հրամայում է իր զինվորներին գտնել Արայի դիակը։
Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային,
զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի։ Ամեն
անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. «Ա՛ռ, զննի»։ Դրանից
հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի։
Վանա կատու
Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են Վանա
կատուները, որոնք տարածված են Վանա լճի շրջակայքում (որտեղից և առաջացել է անվանումը): Դրանք
սպիտակ, մետաքսանման փափկամազ կենդանիներ են:
Ունեն ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային
քայլվածք, պոչը նման է աղվեսի պոչին, աչքերը տարբեր
գույների են: Խելացի են ու ճարպիկ, մաքրասեր, տիրոջը
կապված ու նվիրված: Աչքերի գույնով բաժանվում են 3
խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագույն աչքերով,
սաթագույն (դեղին ու նրա նրբերանգներով) և տարբեր
գույների (աջը՝ երկնագույն, ձախը՝ բաց սաթագույն,
դեղին ու դեղնականաչ, երբեմն՝ դարչնագույն) աչքերով:
Հատկապես արժեքավոր են տարբեր գույների աչքերով
կատուները:
Կատուներից միակն են աշխարհում, որ սիրում են
ջրում լողալ ու խաղալ: Նրանք առջևի թաթով ստուգում
են նաև կերակրի ջերմաստիճանը:

Ղ. Աղայան «Եղեգնուհին»

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

― Այդպես բան անկարելի է։

Որդին ասում է.

― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։

Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։

Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։

Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.

― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրեք նարնջագույնով նշված դարձվածքների բացատրությունը: Ում ես աչքադրել — ում ես հավանել, կամք տուր — համաձայնիր, միտք չունիմ — չեմ ցանկանում , մարդի ոտքը ընկած չէ — մարդը այդտեղ չի եղել։
  2. Կանաչով նշված բառերի համար գտեք հոմանիշներ: Մինուճար — միակ, անկարելի — անհնար, աղախիններ — ծառաններ։
  3. 1-ին հատվածից գտեք և դուրս գրեք գերադրական աստիճանով դրված մեկ ածական:

Ամենից գեղեցիկ

2-րդ մաս

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։

Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։

― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։

Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գտեք և սովորեք: Ընկղմվել — խորասուզվել, փառավոր —  արժանի, գովելի, նշանավոր, այլանդակ — տգեղ, շուշաբանդ — Ապակեպատ, սաթ — շատ փայլուն, փարատել — հեռացնել, վերացնել, ուռկան — Ձուկ որսալու ցանցահյուս՝ թակարդ։
  2. Գրեք կանաչով նշված բառերին իմաստով հակառակ բառեր: Գցել — վարցնել, գեղեցկություն — տգեղություն, խարդախություն — արդարություն, ննջում — արդնանալ։
  3. Ինչպե՞ս բոշան հայտնվեց թագավորի պալատում: Բոշան խեղդեց Եղեգնուհուն և ձեվացավ որ նա Եղեգնուհին է։
  4. Գտեք այն հատվածը, որտեղ երևում է, որ Եղագնուհին միամիտ աղջիկ էր:

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

  1. Նկարագրեք Եղեգնուհուն: Միամիտ, գեղեցիկ։
  2. Խեղդվելուց հետո ի՞նչ էր դարձել Եղեգնուհին: Խեղդվելուց հետո Եղեգնուհին դարձավ գետ։

3-րդ մաս

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառին սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։

Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։

Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի բերան։

Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ աշխատում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։

Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։

― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունը սովորել անգիր: Տաշեղ — Մետաղը տաշելուց առաջացած մանր կտորներ, շյուղ — դալար ճյուղ, բղուղ — Պանրի՝ թթվի ևն մեծ կճուճ։
  2. Կանաչով նշված բառերը բաժանել մասերի և բացատրել: Մշտադալար — միշտ — դալար — Տարվա բոլոր եղանակներին կանաչ տերևներ կամ փշատերևներ ունեցող, իրիկնադեմ — իրիկուն — դեմ — Երեկոն ընկնելու ժամանակը։
  3. Ինպես Եղեգնուհին հայտնվեց պառավի տանը: Այն գեղեցիկ ծառը որը կտրեցին դա Եղեգնուհին էր և երբ պառավը վերցրեց իր մոտ ծառի տաշեղը այն վերածվեց Եղեգնուհուն։
  4. Բնութագրեք Եղեգնուհուն: Եղեգնուհին շատ գեղեցիկ էր։

4-րդ մաս

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

Այս ասաց պառավը և սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։

― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։

― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։

Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։ Թագավորի որդին ասաց.

― Ես պիտի տեսնեմ նրան։

Պառավն ասաց.

― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։

Տղան ասաց.

― Շատ լավ, բայց չուշացնես։

Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.

― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։

Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։

Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.

― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։

Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.

― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։

Աղջիկն ասաց.

― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։

― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։

Եղեգնուհին մեջտեղ բերավ մի չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.

― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս չոր ճյուղը դալարի։

Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց պատմել իր պատմությունը:

Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել, տուն է ուզում գնալ։

― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։

Աղջիկը շարունակեց.

Իսկ կաքավը սկսեց խորովել ու չոր ճյուղն էլ կանաչել:
Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։

― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։

― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը։

Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ, բարին այստեղ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գրեք և սովորեք: ճրագ — լամպ, համբավ — բարի անուն, չնաշխարհիկ — Շատ գեղեցիկ, աղախին — Վարձու տնային աշխատող կին, սուփրի — Սփռոց։
  2. Կանաչով նշված դարձվածքները բացատրեք: երեսիցդ լույս է թափվում — շատ գեղեցիկ ես, ուղիղն ասել — ճիշտն ասել, հրաման առնել — համաձայնություն ստանալ, ամենքի ուշք ու միտքը գրավել — ուշադրության կենտրոնում լինել, Ամենքն էլ աչք ու ականջ դառան — բոլորը սկսեցին լսել և նայել։
  3. Թագավորի տղան ինչպե՞ս իմացավ Եղեգնուհու տեղը: Թագավորի տղան ցանկացավ հյուր գնալ պառավի տուն և պառավը իր տան տեղը ասեց։
  4. Գտեք այն հատվածը, որտեղ թագավորը գլխի է ընկնում, որ իր տեսած աղջիկը Եղեգնուհին է: երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանուշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց։
  5. Ի՞նչ սովորեցրեց հեքիաթը: Հեքիաթը սովորեցնում է որ չի կարելի ստել։
  6. Ի՞նչ ես կարծում, գուցե պե՞տք չէր բոշային քարեքար տալ ու սպանել: Իմ կարծիքով ճիշտ արեցին որ սպանեցին բոշային։

Մաթեմատիկա 4.9.2021

  1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 7,  մնացած թվանշանները՝ 3։

1) 87337

2) 33387

3) 33378

4) 78383

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 10, 20, 410, 570, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 112, 99, 89, 0

3. Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 15-ին․

1) 15, 30, 45, 101

2) 15, 30, 45, 60, 75

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 15, 30, 45, 55, 60

4. Քանի՞ րոպե է 3/4 ժամը։

1) 45

2) 30

3) 15

4) 80

5. Գտի՛ր թիվը, որը 9-ի բաժանելիս ստացվում է 4 և 8 մնացորդ։

1) 44

2) 40

3) 54

4) 84

6. Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 1000

4) 10000

7. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 10-ով։

1) Կմեծանա 10-ով

2) Կմեծանա 20-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

8. Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 10կմ 220մ > 10կմ *50մ։

1) 2

2) 1

3) 3

4) 5

9. Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կիլոմետր 25 մետրը մետրերով․

1) 5250

2) 5025

3) 5205

4) 525

10. Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 105

2) 15

3) 205

4 )25

  • Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛ 4-ի և՛ 8-ի։
  • Քառակուսու մակերեսը 16 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  • Լրացրու բաց թողնված բառը (բառերը)։
  • Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը ————— ։
  • Հաշվիր 1222-2*110+6։(1+2) արտահայտության արժեքը։
  • Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
  • Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։
  • Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։

Մաթեմատիկամ

Վարժ 815

ա) Նշիր 6 տարբեր բազմանկյուններ, որոնց համար BC հատվածը կողմ է:

Պատ BCM, BCD, BCDA, BCMF, BCDF, BCMFA.

Վարժ 816

Լրացրու նածադասությունը

Մարմնի շարժման արագությունը միավոր ժամանակահատվածում ճանապարհի և ժամանակի հարաբերությունն է:

Մարմնի շարժման արագությունը հաշվելու համար ճանապարհը բաժանում են ժամանակի վրա:

Մարմնի անցած ճանապարհը հաշվելու համար արագությունը բազմապատկում են ժամանակով:

Մարմնի ծախսած ժամանակը հաշվելու համար ճանապարհը բաժանում են արագությամբ։

Վարժ 829

Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a = 600

ա)a — ( a — 264 : 3 ) = 88 (3000 — a x 5) : a + 2800 = 2800

264 : 3 = 88 600 x 5 = 3000

600 — 88 = 512 3000 — 3000 = 0

600 — 512 = 88 600 : 0 = 0

0 + 2800 = 2800

«Interview with a famous actor

Daniel Radcliffe

Interview — Hello Daniel.

Daniel — Hi

Interview — Can you tell me about a typical day in your life for the school magazine?

Daniel — Yeah, sure.

Interview — So, what time do you get up?

Daniel — Oh, I get up at 9 o’clock but sometimes I get up very late. When I don’t have anything to do.

Interview — When do you have breakfast?

Daniel — I have breakfast at 10 o’clock after bath.

Interview — What do you usually have for breakfast?

Daniel — I usually have bread, cheese, butter, bacon and orange juice.

Interview — What do you do after breakfast?

Daniel — At 11 o’clock I go to the pool. I stay there for 2 hours. Then I come home and have lunch at 2 o’clock.

Interview — What do you do after lunch?

Daniel — After lunch I do all my important things.

Interview — What do you do next?

Daniel — Sometimes I go to the gym and sometimes I meet my friends at a cafe.

Interview — What time to you have dinner?

Daniel — I have dinner at 6 o’clock, then I watch TV or go to meet with my friends. And we go to eat or drink something. I usually go to bed at 12 o’clock.

Interview — Thanks Daniel. That’s a busy day.

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունից բացի այսօր գոյություն ունի նաև հայոց երկրորդ պետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)։ Այն ստեղծվել է 1991թ.
սեպտեմբերի 2-ին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես կոչվում է նաև Արցախի
Հանրապետություն: Լեռնային Ղարաբաղի տարածքը հիմնականում ընդգրկում է հայոց պատմական
Արցախ աշխարհը, որը դարեր շարունակ անկախության համար
մղած պայքարի օրինակ է եղել։
Ղարաբաղը Հայկական լեռնաշխարհին բնորոշ երկնասլաց
լեռներով, խոր կիրճերով ու գետահովիտներով մասնատված
մակերևույթ ունի։ Լեռնային Ղարաբաղի գրեթե կենտրոնական
մասով հյուսիսից հարավ ձգվում է Արցախի (Ղարաբաղի) լեռնաշղթան։ Այս լեռներից են սկիզբ առնում Թարթառը, Խաչենագետը,
որոնց գեղատեսիլ հովիտներում
ծվարել են բազմաթիվ գյուղեր,
քաղաքներ, պատմաճարտարապետական կոթողներ: Արցախյան հուշարձաններից իրենց
վեհությամբ առանձնանում են
Գանձասարի և Ամարասի վանքերը, Քարվաճառի ժայռափոր
բերդապարիսպները, խաչքարերը և այլն։ Արցախ աշխարհը
հայտնի է իր բացառիկ գեղեցկությամբ հյուսված գորգերով,
հատկապես վիշապագորգերով։
Արցախյան բնապատկեր
Հանրապետության տարածքի հյուսիսում ձգվում են անտառներով պատված Մռավսարի լեռները, որոնց հյուսիսային լանջերին
ընկած է Շահումյանի շրջանը։
Այս շրջանի ազատագրման մարտերին մասնակցեցին և հայոց
պատմության մեջ ոսկե տառերով գրվեցին բազմաթիվ քաջարի
հայորդիներ, որոնցից են ազգային հերոսներ Շահեն Մեղրյանը,
Թաթուլ Կրպեյանը և ուրիշներ։
1920-ական թվականների
սկզբին խորհրդային իշխանությունները անարդարացիորեն
Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին և նրա տարածքի մի մասում ձևավորեցին
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Այնպես
արվեց, որ ԼՂԻՄ-ը ուղղակի
սահման չունենա Հայաստանի
հետ։ Հայաստանի և Ղարաբաղի միջև առաջացավ մի քանի
տասնյակ կիլոմետր լայնությամբ միջանցք։
Նայե՛ք ՀՀ և ԼՂՀ քարտեզին։ Ցո՛ւյց տվեք ԼՂՀ սահմանները և
նրան սահմանակից պետությունները։
Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ճնշումները և բռնությունները բերեցին Լեռնային Ղարաբաղում անկախության համար ազատագրական պայքարի, որը սկիզբ առավ
1988 թվականին։ Այն պսակվեց ոչ միայն հայոց պատմական
Արցախի անկախությամբ, այլև Լեռնային Ղարաբաղին հարակից
հայկական տարածքների ազատագրմամբ։ Արցախյան պատերազմում հերոսացան բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք
իրենց կյանքը չխնայեցին հայոց հողի այս փոքր հատվածի
ազատագրության համար։
Հիշե՛ք Արցախյան ազատամարտում հերոսացած ազատամարտիկների անուններ։
Արցախի ազատագրմամբ հայ ժողովուրդը կրկին ապացուցեց,
որ պայքարելու է իր զավթված պատմական հայրենիքի վերադարձի համար։ Այս պայքարին զինվորագրվելը յուրաքանչյուր
հայ մարդու սրբազան պարտքն է, քանի որ հայոց հայրենիքի
արևմտյան հսկայածավալ հատվածը դեռ սպասում է մեր նահապետ Հայկի զավակներին։
Արցախի լեռներից ճյուղավորված բարձրադիր բնական հարթության վրա է գտնվում արցախյան հաղթանակների խորհրդանիշ Շուշին։ Շուշին հայոց պատմության մեջ հայտնի է որպես
կրթության, մշակույթի` իր ժամանակի եզակի կենտրոններից
մեկը։ Շուշիում են ծնվել հայ անվանի գրող Մուրացանը, նշանավոր
պատմաբան Լեոն, մեծանուն դերասան Վաղարշ Վաղարշյանը,
տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և շատ այլ
մտավորականներ:
Շուշիից ընդամենը 10 կմ հյուսիս, ցածրադիր հարթավայրում է
գտնվում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այստեղ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
նախագահի, կառավարության և
Ազգային ժողովի նստավայրերը։
Արցախը բազմապիսի բնական
հարստություններ ունի։ Արգավանդ
դաշտերը, արագահոս գետերը,
հարուստ ընդերքը, մեղմ եղանակը
երկրի զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում։
Այժմ Հայաստանի և համայն
աշխարհի հայության նյութական
աջակցությամբ վերակառուցվում
են Արցախի ճանապարհները,
դպրոցները, գործարկվում են գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկությունները և
այլն։ Իսկ Արցախի բանակը, որն
ամենամարտունակն է համարվում
ողջ Հարավային Կովկասում, պատրաստ է ամեն վայրկյան արժանի
Ղազանչեցոց եկեղեցին
Շուշիում
հակահարված հասցնել իր անկախությանը սպառնացող ամեն մի
թշնամու։
Ներկայումս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ջանքերը ուղղված են ոչ միայն Արցախ աշխարհի վերականգնմանն ու զարգացմանը, այլև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։
Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
    Պատմական Հայաստանի ո՞ր տարածքն է այն ընդգրկում։
  2. Ի՞նչ գիտեք ԼՂԻՄ-ի մասին։ Ինչի՞ց սկիզբ առավ 1988
    թվականի ազատագրական պայքարը։
  3. Պատմական ի՞նչ կոթողներ կան Արցախում։
  4. Արցախյան ազատամարտի ի՞նչ հերոսների գիտեք։
  5. Երբևէ եղե՞լ եք Արցախում։ Եթե այո` համառոտ պատմե՛ք այդ
    մասին։

Մաթեմատիկա

Վարժ 803

ա) Գանձասարի վանքի կառուցման աշխատանքները սկսվել են 1216 թվականին և ավարտվել 1238 թվականին: Քանի՞ տարում է կառուցվել վանքը:

Լուծում

1238 — 1216 = 22

Պատ 22

Վարժ 804

ա) Երևանը հիմնադրվել է 782 թվականին: Ե՞րբ է լրանալու Երևանի հիմնադրման 3000-ամյակը:

Լուծում

3000 + 782 = 3782

Պատ 3782

Վարժ 805

ա) Գրիգորը ծնվել է 2002 թվականի ապրիլի 12-ին, դրանից 2տարի 22օր հետո ծնվել է նրա քույրը: Գտի՛ր քրոջ թվականն ու ամսաթիվը:

Լուծում

2002թ ապրիլի 12 + 2 տարի 22օր = 2004թ մայիսի 4

Պատ 2004թ մայիսի 4

Վարժ 810

a — ն մի թիվ է, որը 7-ի բաժանելիս քանորդում ստանում ենք 12, իսկ մնացորդում մնում է 3: Ո՞ր թիվն է a-ն։

Լուծում

7 x 12 + 3 = 87 Պատ.՝ այդ թիվը 87 թիվն է: