ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաե շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտր պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերր բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերր շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաե ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրեները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողր փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում: Սնկեր, բագտերիաներ, և այլն:
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը: Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է, իսկ հումուսը բոլոր կենդանիների և բույսերի մնացորդն է:
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի: Որովհետև հողում շատ հումուսներ կան:
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում: Հողը պարունակում է ջուր, և ածղաթթու գազ:
  5. Ի՞նչ են պարարտանյութերը: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր:
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը: Եթե փխրեցումը չկատարվեր հողը թթվածնով չէր լցվի:

Оставьте комментарий